Իրավահասկացություն, մարդու նպատակամղված մտավոր գործունեության գործընթացը և արդյունքները արտացոլող գիտական կատեգորիա, որը ներառում է իրավունքի ճանաչումը, դրա ընկալումը և վերաբերմունքը դրա նկատմամբ[1]։ Այն մատնանշում է, թե ինչ է նշանակում ճանաչել, հասկանալ իրավունքը, ով է ճանաչում իրավունքը և ինչպես։ Իրավահասկացողության բաղադրիչներն են սուբյեկտը, օբյեկտը և բովանդակությունը։ «Իրավունք» եզրույթի բազմիմաստության, բազմաբովանդակության համատեքստում իրավահասկացության տիպաբանության երկու տիպ՝ լեգիստական-նորմատիվային և իրավաբանական։ Լեգիստական և իրավաբանական իրավահասկացության տարբերությունն այն է, որ առաջինը տարբերություն չի դնում օրենքի և իրավունք միջև, մինչդեռ լեգիստական (օրենքական) իրավահասկացության համար իրավունք ասվածքը սահմանափակվում է առկա, գործող, պոզիտիվ իրավունքով։ Միևնույն ժամանակ, ազատական (իրավաբանական) իրավահասկացությունը, ըստ երևույթի, մերժում է ցանկացած իրավական մետաֆիզիկա, ցանկացած տրանսցենդետալ արդարություն, բնական իրավունքի ցանկացած գաղափար։

Ի հակադրություն վերոգրյալի՝ ըստ պրոֆեսոր Պանովի՝ իրավունքի հասկացության և բնորոշման բովանդակային տիպը դրսևորվում է բնական-իրավական տեսություններում։ Ըստ հայեցակարգային բաժանման՝ իրավունքի հասկացությունը ունի երեք հիմնական բնորոշումներ՝ բովանդակային կամ սուբստանցիոնալ, ձևական և խառը։

Իրավահասկացության տիպաբանություն

խմբագրել

Լեգիստական-նորմատիվային տիպ

խմբագրել

Իրավաբանական տիպ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Պետության և իրավունքի տեսություն (մաս երկրորդ)», Դասախոսություններ, հեղ․՝ պրոֆեսոր Ա․ Վաղարշյան, ԵՊՀ, Եր.: Հեղինակային հրատարակություն, 2016