Իրան և Կովկաս

պարբերական

«Իրան և Կովկաս», հասարակագիտական միջազգային եռամսյա հանդես։ Իրանագիտության և կովկասագիտության կենտրոնի հրատարակություն։

Իրան և Կովկաս
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1997
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1997 թվականից Երևանում՝ «Բրիլլ» միջազգային արևելագիտության ակադեմիայի հրատարակչության աջակցությամբ։ Հիմնադիր-խմբագիր՝ Գառնիկ Ասատրյան։ Տպագրում է արևելագիտության տարբեր բնագավառներին վերաբերող հոդվածներ՝ անգլերեն և գերմաներեն, ինչպես նաև գրախոսականներ, տեղեկատվություն՝ նոր լույս տեսած արժեքավոր գրքերի մասին։

Գիտախմբագրական խորհրդի կազմում եղել են Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի ճանաչված արևելագետներ, կովկասագետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։