Իրական աշխատավարձ, նյութական բարիքներով և ծառայություններով արտահայտված աշխատավարձ։ Ցույց է տալիս, թե ինչ քանակությամբ սպառման առարկաներ կարող է փաստացի գնել և ծառայություններից օգտվել աշխատողն իր աշխատավարձով։ Իրական աշխատավարձը կախված է անվանական աշխատավարձից, սպառման առարկաների և ծառայությունների գներից, գանձվող հարկերի չափից։ Իրական աշխատավարձի դինամիկան հաշվարկվում է որևէ ժամանակաշրջանի համար, որպես ինդեքս, որը որոշվում է անվանական աշխատավարձի և ապրանքների ու ծառայությունների գների ինդեքսների հարաբերությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 442