Իվետտ Գոնդա (ապրիլի 28, 1986(1986-04-28), Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա), հունգարաբնակ կանադացի թեքվոնդոիստ։ Կանադա է տեղափոխվել 4 տարեկան հասակում։ 1995 թվականից մինչև 2013 թվականի կեսը Գոնդան պրոֆեսիոնալ կերպով հանդես է եկել Կանադայի դրոշի ներքո, հետագայում որոշել է պայքարել իր հայրենի երկրի Հունգարիայի համար։ Չնայած նրան, որ Իվետտը ներկայումս մրցում է Հունգարիայի դրոշի ներքո, նա դեռ շարունակում է մարզվել և ապրել Կանադայում։

Իվետտ Գոնդա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Կանադա և  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 28, 1986(1986-04-28) (37 տարեկան)
Ծննդավայր՝Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա
171 սանտիմետր[1]
Քաշ՝49 կիլոգրամ[1]

Կարիերա խմբագրել

Նա սկսել է թաեքվոնդոյով զբաղվել 1995 թվականից։ Նա դարձել է երկրորդ կանադուհին, որը 2004 թվականին եղել է օլիմպիական հավաքականում։ Նա հինգերորդ տեղն Է զբաղեցրել 2003 թվականի աշխարհի առաջնությունում մինչև 47 կգ քաշային կարգում։

2008 թվականի ամառային Օլիմպիական խաղեր խմբագրել

Գոնդան Կանադայի օլիմպիական թեքվանդոյի թիմի երեք անդամներից էր ամառային Օլիմպիական խաղերում Կարին Սերժերիի և Սեբաստիան Միշոյի հետ։

2008 թվականի օգոստոսի 20-ին Գոնդան մրցել է Հաննա Զայցին Շվեդիայից Պեկինի Օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտում և պարտվել է 2:0 հաշվով։ Հանդիպման արդյունքը անմիջապես վիճաբանություններ է առաջացրել, քանի որ Գոնդան բազմաթիվ հարվածներ է հասցրել, որոնցով նա կարող էր 2 միավոր ստանալ, եթե նա ընդունվեր մրցավարների կողմից։ Գոնդայի գլխավոր մարզիչ Շին Ուուկ Լիմը բողոքել է խաղի ընթացքում և դրանից հետո, սակայն անտեսվել է դատավորների կողմից[2]։

Կարիերայի շարունակությունը խմբագրել

Գոնդան 2011 թվականի Համաամերիկյան խաղերի մասնակից է, որտեղ ոսկե մեդալ է նվաճել այս մրցաշարում։

Մրցանակներ խմբագրել

  • Ճանաչվել է 2002 թվականի պատանեկան ազգային առաջնության և 2006 թվականի Ազգային ավագ առաջնության ամենաարժեքավոր խաղացողը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. The Canadian Press (2008 թ․ օգոստոսի 20). «Taekwondo medal hopeful Gonda eliminated». TSN.ca. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել