Իվան Ֆոկինի եկամտաբեր տուն
Իվան Ֆոկինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Ивана Фокина), շենք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Սադովոյե կոլցոյում (Զեմլյանոյ Վալ փողոց, 7)։ Եկամտաբեր տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին` ճարտարապետ Էռնստ-Ռիխարդ Կառլովիչ Նիռնզեեի նախագծով վաճառական Իվան Յակովլևիչ Ֆոկինի համար։ Այն ունի մշակութային ժառանգության հայտարարված օբյեկտի կարգավիճակ[2][3]։
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1898 |
Ճարտարապետ | Էռնստ-Ռիխարդ Նիռնզեե |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
Պատմություն խմբագրել
1898-1901 թվականներին ճարտարապետ Էռնստ-Ռիխարդ Կառլովիչ Նիռնզեեն վաճառական Իվան Յակովլևիչ Ֆոկինի համար կառուցել է չորսհարկանի բնակելի շենք Զեմլյանոյ Վալ փողոցում, այնուհետև, որոշ ժամանակ անց, ձախ կողմում կցակառուցել է ևս մեկը։ 1903 թվականին ժամանակակից Կազակովի փողոցի կողմում գտնվող տան մասում բացվել է Աշխատասիրության խրախուսման ընկերության չորրորդ ազգային ճաշարանը։ Հասարակական սննդի հաստատություն այս շենքում գտնվել է նաև խորհրդային ժամանակներում[3]։ Կազակովի փողոցի անկյունում երկար ժամանակ աշխատել է հացաբուլկեղենի խանութ, որի մուտքը զարդարված էր ոսկե քաղցրահացով։ Խորհրդային տարիներին շենքի վերին հարկերում կոմունալ բնակարաններ էին։ Այժմ նախկին եկամտաբեր տունը զբաղեցնում են տարբեր ընկերությունների գրասենյակները, իսկ առաջին հարկում ռեստորաններ են[3]։
Ճարտարապետություն խմբագրել
Եկամտաբեր տունը կառուցվել է էկլեկտիզմի ոգով` մոդեռն ոճի տարրերի կիրառումով։ Տան ձախ կողմի մուտքի խումբը պսակված է կլոր պատուհան ունեցող բարդ ճակտոնով։ Նրա վերևում վրանիկ է և տուփաձև թաղ։ Եկամտաբեր տան ճակատը, հատկապես նրա ձախ կողմը, հարուստ է ծեփվածքով։ Ճակտոնի տակ, չորրորդ հարկի մեծ պատուհանի վերևում, երկու կանացի գլուխներ են, որոնք միանում են դրասանգով[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Приказ Департамента культурного наследия города Москвы № 454 от 15.08.2023
- ↑ Доходный дом, 1898—1901 гг., архитектор Э. Нирнзее // Список объектов культурного наследия Москвы
- ↑ 3,0 3,1 3,2 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 140—141. — ISBN 978-5-98355-109-1
- ↑ Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 463. — ISBN 5-274-01624-3