Իվան Օկունևի անվան մշակույթի պալատ (Նիժնի Տագիլ)
Իվան Օկունևի անվան մշակույթի պալատ (ռուս.՝ Дворец культуры имени И. В. Окунева), արդյունաբերական հսկայական գործարանի մշակույթի տուն, Նիժնի Տագիլ քաղաքի երկու խոշոր ձեռնարկություններից մեկը, «Ուրալվագոնզավոդ» գործարան, Նիժնի Տագիլի մշակույթի հիմնական և խոշոր պալատներից մեկը։
Տեսակ | մշակույթի պալատ և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ և Q28667621? |
Անվանված է | Իվան Օկունև |
Առաջին հիշատակում | 1951 |
Հիմնադրված է | 1951 |
Ժառանգության կարգավիճակ | candidate heritage site in Russia?[1] |
Պալատը գտնվում է Օկունևի անվան մշակույթի զբոսայգում՝ քաղաքի Ձերժինսկի շրջանի Օկունև փողոցի երկայնքով։ Սվերդլովսկի մարզի մշակույթի ամենամեծ պալատն է։
Պատմություն
խմբագրել1951 թվականին «Ուրալվագոնզավոդ» գործարանի տնօրեն Իվան Վասիլևիչ Օկունևը կարողացավ հասնել նրան, որ ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշեց Նիժնի Տագիլում իրենց ձեռնարկության համար մշակույթի պալատ կառուցել։ Դրան նպաստեց այն հանգամանքը, որ խոշորագույն տանկային գործարանը չուներ մշակույթի պալատ. դրա փոխարեն գոյություն ունեին 6 աշխատանքային ակումբներ, որոնք գտնվում էին փայտե շենքերում[2]։
«Ուրալվագոնզավոդ» գործարանի մշակույթի պալատի կառուցման համար ընտրվեց Մոսկվայի «Գորպրոեկտ» ինստիտուտի ճարտարապետ Է. Մ. Զալեսկու նախագիծը։ Շենքի կառուցումը սկսվեց 1952 թվականի ամռանը և տևեց վեց տարի` մինչև 1958 թվական։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հետպատերազմյան տարիներին նման խոշոր և բարդ շինարարության համար բավարար գումար չկար, այնուհետև ԽՍՀՄ կառավարության որոշմամբ նախահաշվային արժեքը նվազեցվեց։ Հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար պահանջվեցին մեծ ջանքեր։ «Ուրալվագոնզավոդ» գործարանի տնօրեն Իվան Օկունևն անձամբ էր վերահսկում վերջին 11 ամիսների շինարարությունը, իսկ 1958 թվականի աշնանը ձեռնարկության աշխատակիցները մշակույթի պալատի հարակից տարածքում զանգվածային շաբաթօրյակներ և կիրակնօրյակներ կազմակերպեցին։ Մշակույթի պալատի բացումը տեղի ունեցավ 1958 թվականի նոյեմբերի 5-ին։
Իվան Օկունևը «Ուրալվագոնզավոդ» գործարանի տնօրենի պաշտոնում աշխատեց մինչև 1969 թվականը և մահացավ 1972 թվականին։ 1973 թվականի օգոստոսի 14-ին Իվան Օկունևի հիշատակին «Ուրալվագոնզավոդ» գործարանի մշակույթի պալատը և դրան հարակից զբոսայգին կոչվեց նրա անունով։
Մշակույթի պալատում աշխատել են ստեղծագործական տարբեր կոլեկտիվներ, ակադեմիական երգչախմբեր, սիմֆոնիկ նվագախմբեր, ջութակի անսամբլ, դասական բալետի խումբ, բեմադրվել են Մաքսիմ Գորկու «Հատակում», Բ. Ալեքսանդրովի «Свадьба в Малиновке», Տ. Խրենիկովի «Հարյուր դևեր և մեկ աղջիկ» և այլն։
Նկարագրություն
խմբագրելՄշակույթի պալատը կառուցվել է ԽՍՀՄ-ում տարածված դասական ամպիր ոճով (ստալինյան ամպիր)։ Շենքը ունի բարդ հորինվածք։ Շենքի կենտրոնական մասը կազմված է խոշոր հունական սյունաշարի տեսքով, Կորնթոսյան սյուների երկու շարքերով։ Շենքի կողային թևերը զարդարված են փոքր սյունաշարերով և միանում են մուտքերի կենտրոնական մասում։ Պալատի ինտերիերը զարդարված է կարմիր, վարդագույն և սպիտակ ուրալյան մարմարով, իսկ հատակը, պատուհանները և դռները պատրաստված են կաղնու փայտից։ Կենտրոնական նախասրահը լուսավորում են մեծ ջահերը։ Մշակույթի պալատի թատերական դահլիճը նախատեսված է 800 տեղերից, ունի շքամուտքի մեկ սրահ, պատշգամբով նախասրահ, պտտվող բեմ, նվագախումբի փոս և սենյակ արվեստագետների համար։ Պալատի ձախ թևում կա 200 հանդիսատեսի համար նախատեսված փոքր դահլիճ, ինչպես նաև պարասրահ և գրադարան։ Պալատի աջ թևում կան սպորտային և ցուցահանդեսային դահլիճներ, ինչպես նաև ակումբային սենյակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Стили в архитектуре Свердловской области: Неоклассицизм. Екатеринбург: НИИМК, 2011
- ↑ ДВОРЕЦ КУЛЬТУРЫ ИМЕНИ И.В. ОКУНЕВА