Իվան Վազովի անվան գրադարան

Իվան Վազովի անվան գրադարան, 1984 թվականի Խրիստո Բոտևի անվան ընթերցասրահին կից (բուլղար․՝ Библиотека „Иван Вазов“ при НЧ „Христо Ботев 1884“) Բուլղարիայի գրադարան և ժամանակակից հանրակրթական հաստատություն, որը գտնվում է Բոտևգրադ քաղաքում, նույնանուն համայնքի կենտրոնում։ Բոտևգրադի տարածքում զբաղվում է տարբեր գրադարանային միջոցների հավաքման, պահեստավորման և մշակման աշխատանքներով, ընթերցողների սպասարկմամբ, իրականացնում է տեղեկատու-մատենագիտական և տեղեկատվական գործունեություն, իրականացնում է մեթոդաբանական գործառույթներ և տրամադրում է գրադարանային և տեղեկատվական ռեսուրսների ազատ օգտագործում։ Այն նպաստում է կրթական մակարդակի, շարունակական կրթության, իրազեկության, կյանքի որակի բարձրացմանը, սոցիալական ինտեգրմանը և տեղեկատվության էլեկտրոնային մատչելիության ընդլայնմանը։

Իվան Վազովի անվան գրադարան
Библиотека Ботевград 03.jpg
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Տեսակգրադարան
Հիմնվել է1883
ՏեղադրությունԲոտևգրադ
Անվանված էԻվան Վազով
Այլ տվյալներ
Կայքbot-chit.com/библиотека/

Գրադարանի պատմությունԽմբագրել

Իվան Վազովի անվան գրադարանն իր պատմությունը հաշվվում է 1883 թվականից, երբ բացվեշ է «Напредък» ընթերցասրահը (բուլղար․՝ Передовик): Գրքերի նախնական հավաքածուն կազմում էր 700-ից 800 հատոր, որը նվիրաբերվել էր տեղացի հայրենասեր մարդկանց կողմից։ Կազմակերպված գրադարանային գործունեությունն իր պատմությունը հաշվվում է դե յուրե 1924 թվականից, երբ նոր բաց ընթերցասրահում հայտնվել է հատուկ գրադարանային տարածք։ 1973 թվականից հետո գրադարանը տեղափոխվել է Խրիստո Բոտևի անվան ընթերցասրահի նոր շենք, որի ֆոնդը հաշվվում էր է 45 հազար հատոր գիրք։ 1981 թվականի սեպտեմբերի 17-ին բացվեց Իվան Վազովի գրադարանի և ընթերցասրահի նոր շենքը։

Ներկայումս հավաքածուն ընդգրկում է 84 911 միավոր` գրքերի հատորներ, պարբերականներ, տեսալսողական փաստաթղթեր, գրաֆիկական պատկերներ, երաժշտական ​​միավորներ և այլն։ Ամեն տարի սպասարկում է մինչև 2 հազար մշտական ընթերցողի, տրամադրում է 48 հազար փաստաթուղթ, այցելուների թիվը կազմում է 26 հազար մարդ։ Գրադարանը ունի երեք բաժին` մանկական բաժին, մեծահասակների բաժին և տեղեկատվական բաժին (3 մասնաբաժիններն էլ համացանցային հասանելիությամբ[1]): Գործընթացների ավտոմատացումն իրականացվում է 2003 թվականից։ Գրադարանը ներառված է Ինտեգրացված գրադարանային և տեղեկատվական E-Lib համակարգում։

2007 թվականից ի վեր գրադարանն ունի մասնագիտացված ընթերցասրահ Միջազգային բարձրագույն բիզնես-դպրոցի ուսանողների համար։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ից «Գլոբալ գրադարաններ» (բուլղ.`Глобални библиотеки) ծրագրի շրջանակներում գրադարանում տեղադրվել և փորձարկվել է համակարգչային տեխնիկա` 13 համակարգիչ, նոութբուք, բազմաֆունկցիոնալ սարք, գունավոր տպիչ, պրոյեկտոր և էկրան։

Կառուցվածք և գործունեությունԽմբագրել

Մեծահասակների բաժինԽմբագրել

 
Մեծահասակների բաժին

Սպասարկում է 14 տարեկանից բարձր բոլոր ընթերցողներին։ Այստեղ իրականացվում է նոր ընթերցողների ամբողջական գրանցումը, որոնք ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և ստանում գրադարանային քարտ, որի շնորհիվ նրանք կարող են օգտվել գրադարանի բոլոր բաժիրններից։ Կարող են տուն տանել ավելի քան 60 հազար գիրք, որոնք բաժանված են ըստ գիտելիքների ճյուղերի և ազատ հասանելի են։ Ավանդական այբբենական և համակարգված կատալոգի միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային կատալոգի միջոցով կարող է տրամադրվել մատենագիտական տեղեկություններ։ Կազմակերպված ցուցահանդեսներ և հանդիպումներ գրողների հետ։

Մանկական բաժինԽմբագրել

 
Մանկական բաժին

Սպասարկում է մինչև 14 տարեկան բոլոր ընթերցողներին։ Ֆոնդն ունի ավելի քան 16 հազար գիրք, մանկական ամսագրեր և հեքիաթներով աուդիոձայնագրություններ։ Այդտեղ կան էլեկտրոնային, համակարգային և հիմնական կատալոգ, թեմատիկ քարտադարան։ Երեխաների բաժնի ընթերցասրահում կան բազմաթիվ պատկերազարդ հանրագիտարաններ և տարբեր տեղեկատու գրքեր։ Բաժինը ընթերցողների տարբեր խմբերի համար մշակել է տարբեր ծրագրեր։ Իրականացնում է դասեր, դասախոսություններ և զրույցներ, նվիրված տարբեր ժամանակների և իրադարձությունների։ Ամենափոքր այցելուների համար կազմակերպվում են հանդիպումներ մանկական գրականության հեղինակների հետ։

Տեղեկատու-մատենագիտական և տեղեկատվական բաժինԽմբագրել

Այս բաժինը տրամադրում է ակնթարթային և ճշգրիտ տեղեկատվություն ընթերցողներին` ավանդական գրադարանային ծառայության, ավտոմատացված տվյալների բազաների և համակարգի միջոցով։ Պահպանում է գրքերի և հավաքածուների հոդվածների վերլուծական նկարագրությունների տվյալների բազան։ Բաժինը մատուցում է մատենագիտական ​​հղումներ, տեղեկատվության որոնում (այդ թվում` համացանցային), մատուցում է մատենագիտական ​​խորհրդատվություն, հեռախոսային և էլեկտրոնային փոստով հարցումների պատասխաններ, ինչպես նաև փաստաթղթերի տպագրություն և լուսապատկերում։ Կան թեմատիկ քարտադարաններ, պահվում է պարբերական մամուլը։ Լավ կազմակերպված է տեղեկատու ապարատը։ Համակարգչային սենյակում առկա են 10 համակարգիչ, լուսապատկերող սարք, տպիչ և մուլտիմեդիա, ապահովվում է անընդհատ և արագ համացանցային հասանելիություն։

Գրադարանի խնդիրներԽմբագրել

  • Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված նորարարական ծառայությունների ներդրումը և հաճախորդների կարիքների բավարարումը։
  • Համայնքի տարբեր թիրախային խմբերին` գրադարանավարներին, դպրոցականներին, ուսանողներին և տարեցներին կրթության և ինքնուրույն կրթության աջակցություն։
  • Գրադարանային գործի մասնագետների բարձր մասնագիտական որակավորումների վրա հիմնված որակյալ ծառայությունների մատուցում։

Գրադարանի հնարավորություններԽմբագրել

  • Գրադարանում դասեր և շնորհանդեսներ
  • Հանդիպումներ գրողների և բանաստեղծների հետ
  • Արձակուրդի օրերին ընթերցանության օրեր կազմակերպում
  • Աշխատանք մանկապարտեզների երեխաների հետ
  • Գեղարվեստական արհեստանոցներ և տարբեր առարկաների պատրաստում բնական և հարմար նյութերից
  • Տոնակատարությունների կազմակերպում և որոշակի իրադարձություններին նվիրված այլ հիշարժան միջոցառումներ
  • Իրավական տեղեկատվություն գրադարանում
  • Համակարգչային գրագիտության հիմնական դասընթացներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Webpage about "Ivan Vazov" Library, Website of the "Hristo Botev 1884" Community Center, Botevgrad

Արտաքին հղումներԽմբագրել