Իսրայելի վարչական բաժանում

Իսրայելի պետությունը բաժանված է 6 վարչական մարզերի, որոնք կոչվում են «մեհոզոթ» (եբրայերեն՝ מחוזות)։ Այսօր Իսրայելում կան 6 մեհոզոթներ (մարզեր)՝

(1) Հյուսիսային, (2) Հայֆայի, (3) Կենտրոնային, (4) Թել Ավիվի, (5) Երուսաղեմի, (6) Հարավային; (А) Գոլանի բարձունքներ, (В) Արևմտյան ափ, (С) Գազայի հատված

Իսրայելի մարզերը բաժանված են ենթամարզերի, որոնք կոչվում են «նաֆոթ» (եբրայերեն՝ נפות)։ Նաֆոթները բաժանված են 15 շրջանների։ Վիճակագրական նպատակների համար երկիրը բաժանված է 3 մետրոպոլիտների՝ Թել Ավիվ, Գուշ Դան, Հայֆա և Բեեր Շևա։ Սակայն ամենամեծ իսրայելական քաղաքը, և՛ բնակչության թվաքանակով, և՛ տարածքով՝ Երուսաղեմն է իր 732,100 բնակիչներով և 126 կմ² տարածքով։ Թել Ավիվը, Հայֆան և Ռիշոն լե Ցիոնը մեծությամբ զբաղեցնում են հաջորդ տեղերը՝ համապատասխանաբար 384,600, 267,000 և 222,300 բնակչությունով։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել