Իսրայելի կառավարության իրավական խորհրդական
Իսրայելի կառավարության իրավական խորհրդական, ԻԽ (եբրայերեն՝ היועץ המשפטי לממשלה, Հա-Յոեց Հա-Միշպատի Լա-Մեմշալա, բառացի՝ Կառավարության իրավական խորհրդական), Իսրայելում գործադիր իշխանության իրավական համակարգը և պետության անունից դատական հետապնդումը գլխավորող պաշտոնյա։ Իրավական խորհրդականը մատուցում է Իսրայելի կառավարությանը իրավական հարցերով խորհրդատվական ծառայություններ, ներկայացնում է պետական մարմինները դատարաններում, ինչպես նաև իրավական հուշագրերի պատրաստման հարցերով խորհրդատվություն է մատուցում Կառավարությանը ընդհանրապես և Արդարադատության նախարարությանը մասնավորապես (նմանապես իրավական խորհրդականը ուսումնասիրում և խորհրդատվություն է իրականացնում Քնեսեթի անդամների մասնավոր օրենսդրական նախաձեռնությունների նկատատմբմ)։
Իսրայելի կառավարության իրավական խորհրդական
היועץ המשפטי לממשלה Հա-Յոեց Հա-Միշպատի Լա-Մեմշալա | |
---|---|
Նշանակող | Իսրայելի կառավարություն |
Պաշտոնավարման ժամկետ | վեց տարի, մեկ ժամկետ |
Անդրանիկ պաշտոնավար | Յակով-Շիմշոն Շապիրա |
Ձևավորում | 1948 |
Կայք | http://www.justice.gov.il |
Բացի այդ, իրավական խորհրդականը պատասխանատու է իրավունքի գերակայության համար, ինչպես նաև նա պարտավոր է պաշտպանել հանրային շահերը պետական մարմինների կողմից հնարավոր վնասներից։ Դա անկախ նշանակովի պաշտոն է, իսրայելական ժողովրդավարության կարևորագույն և ամենաազդեցիկ պաշտոններից մեկը, ինչպես նաև Իսրայելի իրավական համակարգի կենտրոնական ինստիտուտը։ Ընդհանուր իրավունքի ավանդույթի համաձայն , Իրավական խորհրդականի պարտավորությունները կոդիֆիկացված չեն և տարիներ շարունակ բխում են նախադեպերից և ավանդույթներից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արխիվացված պատճենը "תפקידי היועץ המשפטי לממשלה" הנחיות היועץ המשפטי לממשלה 1.0000 (90.000) (התשס"ג) [Roles of the Attorney General, Attorney General Directive 1.0000 (90.000)] (PDF) (Hebrew), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 21-ին, Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Zilber, Dina. In The Name of The Law. Kinneret, Zmora Bitan, Dvir. 2012 (եբրայերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Attorney General on the Israeli Ministry of Justice website
- Gad Barzilai and David Nachmias, The Attorney General: Authority and Responsibility. Israel Democratic Institute 1997.
- Aviad Bakshi: Legal advisers and the government: analysis and recommendations Արխիվացված 2023-07-18 Wayback Machine
- Shaked: "A-G has no veto over what is legal" on the Jerusalem Post website
- KPF conference on AG and the government