Իսպանիայի գերագույն դատարանի նախագահ

Իսպանիայի Թագավորության գերագույն դատարանի նախագահ կամ դատական ընդհանուր խորհրդի նախագահ (իսպ.՝ residente del Tribunal Supremo), բարձրագույն դատական մարմին Իսպանիայի Թագավորությունում, որի ձեռքում կենտրոնացված է երկրի արդարադատության համակարգը[1]։

Իսպանիայի գերագույն դատարանի նախագահ

իսպ.՝ Presidente del Tribunal Supremo
Իսպանիայի գերագույն դատարանի նախագահի խորհրդանիշ

Իսպանիայի գերագույն դատարանի ներկայիս նախագահ Կառլոս Լեսմես
Պաշտոնը զբաղեցնում է՝
Կառլոս Լեսմես
2013 թվականի դեկտեմբերի 11-ից
Պաշտոնական նստավայրՄադրիդ, Իսպանիա
Պաշտոնը հայտ է եկել1812 թվական
Առաջինը պաշտոնումՌամոն Պասադա ի Սոտո
ԿայքՊաշտոնական կայք Հղում

Համարվում է Իսպանիայի բարձրագույն կառավարական երեք պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր կորտեսի նախագահի և գործադիր կառավարության ղեկավարի հետ միասին։

Առաջին անգամ գերագույն դատարանի նախագահի պաշտոնն Իսպանիայում ձևավորվել է 1812 թվականին, իսկ առաջին պաշտոնավարողը եղել է Ռամոն Պասադա ի Սատոն։ Գերագույն դատարանի ներկայիս նախագահն է Կառլոս Լեսմես Սեռանոն, որը բարձրագույն մարմինը նախագահում է 2013-ից ի վեր[2]։

Գործառույթներ խմբագրել

Իսպանիայի Սահմանադրության 598-րդ հոդվածը սահմանում է երկրի գերագույն դատարանի նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակն ու գործառույթները։ Դրանք են՝

  • ներկայացնել դատական գերագույն խորհուրդը
  • նախագահել պալատի և մշտական կոմիտեի անդամների հանդիպումները, որոշումներ կայացնել անաչառ քվեարկությունների անցկացման վերաբերյալ
  • սահմանել դատական մշտական կոմիտեի նիստերի օրակարգը
  • լիցենզավորել փաստաբանների և շնորհել համապատասխան սահմանադրաիրավական կարգավիճակով
  • ուղղորդել դատական ընդհանուր խորհրդի տեխնիկական մարմինների գործունեությունը
  • ինստիտուցիոնալ կերպով ուղղորդել դատական բարձրագույն խորհրդին
  • գերագույն դատարանի վարույթների քննության ժամանակ տեղեկանալ ազգային հետախուզական կենտրոնի ստացած տեղեկությունները, որոնք ազդում են Սահմանադրության 18.2-րդ և 3-րդ հոդվածների համապատասխան մասերով։ Գերագույն դատարանի պալատների մագիստրատորի փոխարեն նրա բացակայության կամ բացարկի դեպքում կայացնել վճիռ։
  • հանձնարարել և պաշտոնից ազատել Նախագահի աշխատակազմի ղեկավարին կամ հաղորդակցության վարչության պետին, ինչպես նաև նախագահի աշխատակազմի հետագա աշխատակազմին։
  • պալատի հետ համատեղ ընտրել գերագույն դատարանի փոխնախագահին, գլխավոր քարտուղարին և գլխավոր քարտուղարի տեղակալին։ Վերջին երկուսի դեպքում՝ հարկ եղած ժամանակ դադարեցնել նաև վերջինիս գործունեությունը։

Իսպանիայի Սահմանադրության 589-րդ հոդվածը գերագույն դատարանի նախագահին օժտում է հետևյալ լիազորությունը[3]

  • առաջադրել և նշանակել գերագույն դատարանի փոխնախագահին։

Ենթակայություն խմբագրել

Գերագույն դատարանի նախագահը կախում է ունի նախագահող կառավարությունից, որը ղեկավարում է կառավարության գործող ղեկավարը։ Որպես նախագահող քարտուղարություն կարող է հանդես գալ գերագույն դատարանի և դատական մասնաճյուղի գլխավոր խորհուրդը։

Ընտրակարգ խմբագրել

Իսպանիայի Սահմանադրության 586-րդ հոդվածը սահմանում է թագավորության գերագույն հատուկ նախագահի և խորհրդի գումարման և ընտրության ընթացակարգը։ Սույն հոդվածում բովանդակված է հետևյալը․

  Անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտական որակավորում, ունենալ գերագույն դատարանում ծավալած որոշակի աշխատանքային գործունեություն և բավարարել նույն պալատի նախագահ լինելու համար անհրաժեշտ պայմաններին։ Ունենալ քսանհինգ տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
- Իսպանիայի մայր օրենք «Սահմանադրություն», հոդված 586
 

Նախագահն ընտրվում է խորհրդի լիագումար նիստում, իսկ նրա թեկնածությունն առաջադրվում է այն պարագայում, եթե նա ստացել է պալատի անդամներրի երեք հինգերորդի փաստացի վստահությունը։ Ընտրություններից հետո տվյալ անձին այդ պաշտոնում նշանակում է Իսպանիայի թագավորը, որին հաջորդում է միապետի և պետության խորհրդանիշների առջև երդմնակալության արարողությունը[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Altos Cargos: Retribuciones, indemnizaciones y declaraciones de bienes. Tribunal Supremo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. Royal Decree 979/2013, of December 10, by which Carlos Lesmes Serrano is appointed President of the Supreme Court and the General Council of the Judiciary.
  3. Article 589. Organic Law of the Judicial Power.
  4. Article 586. Organic Law of the Judicial Power