Իսպանական որսաշուն, մայրցամաքային շների հնագույն ցեղատեսակ, որը բուծվել է Հյուսիսային Իսպանիայում[1]։

Իսպանական որսաշուն
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Իսպանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Այս շների հիմնական կոչումն ավանդաբար համարվում է հետքի միայնակ որոնումը[1]։

Ցեղատեսակը կոչվում է նաև սաբուեսո[1], սաբուեսո էսպանյոլ[2]։

Ցեղատեսակի պատմություն

խմբագրել

Սաբուեսոների մասին առաջին հիշատակումը հանդիպում է 12-րդ դարի փաստաթղթերում[3]։ Այս ցեղատեսակի շների նախնիների ստուգ ծագումն անհայտ է։ Ենթադրվում է, որ դրանք սերել են Ֆրանսիայից բերված շներից և կապ ունեն կելտիկական որսաշների և Սուրբ Հուբերտի որսաշների հետ[3]։

Վերածննդի շրջանում իսպանական որսաշները օգտագործվել են որսի համար հիմնականում խմբերով։ Այս շրջանում ձևավորվել են ցեղատեսակի երկու հիմնական տիպերը՝ մեծ և փոքր իսպանական որսաշները։

16-րդ դարից հետո, երբ Իսպանիայում արգելվել է որսաշներով որսը, այդ շների գլխաքանակն զգալիորեն նվազել է։ Սաբուեսոները հիմնականում պահպանվել են Պիրենեյան թերակղզում՝ դրա աշխարհագրական մեկուսացվածության և կենտրոնական Իսպանիայի փոքր ազդեցության շնորհիվ[1]։

20-րդ դարի սկզբին աշխատանքներ են սկսվել այդ ցեղատեսակի վերածննդի ուղղությամբ, և մինչև 20-րդ դարի կեսերը այդ շների գլխաքանակն ավելացել է[3]։

Ցեղատեսակը ճանաչվել է Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի կողմից 1957 թվականին, պաշտոնական գործող ստանդարտը հրապարակվել է 1982 թվականին[4]։

Ներկայում իսպանական որսաշների գլխաքանակը բավական մեծաթիվ ու կայուն, ընդ որում՝ FCI պաշտոնական ստանդարտին ավելի շատ համապատասխանում է ցեղատեսակի ավելի թեթև տեսակը, որն իր հայրենիքում կոչվում է փոքր իսպանական որսաշուն։ Ցուցահանդեսային գլխաքանակը ձևավորվում է հիմնականում այդ շներով, իսկ ավելի մեծ շները, որ հայրենիքում կոչվում են մեծ իսպանական որսաշուն, հիմնականում մասնակցում են աշխատանքային տեսակների գլխաքանակի ստացման համար[3]։

Արտաքին տեսք

խմբագրել

Իսպանական որսաշները միջին չափի կենդանիներ են։ Ունեն դինամիկ, աշխույժ շարժումներ։

Գլուխը երկար է, մեծ, ուռուցիկ ճակատով և լավ արտահայտված կախ ընկած այտերով։ Ճակատից մռութն անցումը նույնպես լավ արտահայտված է։ Քիթը խոշոր է, շրթունքները՝ բարակ և ծալքավոր։ Աչքերը փոքր են, շագանակագույն, կոպերը կախված են և ունեն մուգ գունավորում։ Ականջները ցածր են տեղակայված, երկար են ու բարակ, ամբողջովին կախվում են։ Վիզը կարճ է, մկանուտ և մաշկի նկատելի ծալքավորումներով։

Մարմինը երկար է, զարգացած կրծքով։ Մեջքն ուղիղ է, գավակի գիծն արտահայտված չէ, որովայնը թեթևակի ձգված է։

Պոչը հաստ է, թեթևակի նեղանում է ծայրի մոտ։

Թաթերը միջինից կարճ են, ոսկրոտ և խոշոր հոդերով։ Մատները խիտ են տեղակայված և ունեն լավ զարգացած ճանկեր։

Մազածածկույթը կարճ է, պետք է ունենա յուրահատուկ փայլ։

Գունավորումը՝ խայտաբղետ կարմրամազ, խայտաբղետ շիկամազ և խայտաբղետ սև։

Արուների բարձրությունը վզակոթի մոտ կազմում է 52-57 սմ, էգերինը՝ 48-53 սմ (կարող է լինել 1 սմ ավելի բարձր)[5]։ Քաշը՝ 23-25 կգ[2]։

Բնավորություն

խմբագրել

Իսպանական որսաշներն ունեն հավասարակշռված, հանգիստ բնավորություն[3]։ Միևնույն ժամանակ աչքի են ընկնում որոշումների ընդունման ժամանակ անկախությամբ ու ինքնուրույնությամբ, ինչը մի շարք դժվարություններ է առաջացնում նրանց վարժեցման ժամանակ[3]։ Այս ցեղատեսակի շները նախատեսված չեն բարդ վարժեցման համար և հարմար չեն սկսնած շնատերերի համար[3]։

Սաբուեսոները չեն կապվում կոնկրետ մարդու հետ, հակված չեն մարդկանց հետ կոնտակտի և համատեղ խաղերի նկատմամբ[3]։

Որսի ժամանակ այս շներն իրենց պահում ան ազարտով և նպատակասլաց, սակայն մեծ ագրեսիվություն են ցուցաբերում կենդանու նկատմամբ։ Որսի հետապնդման ժամանակ աշխույժ են ու ակտիվ[1]։

Չնայած որսի համար անհրաժեշտ բարձր որակներին՝ իսպանական որսաշները հակված չեն ագրեսիայի այլ շների նկատմամբ[3]։

Իսպանական որսաշներն օգտագործվում են հիմնականում որսի համար։ Նրանք մասնակցում են նաև աշխատանքային փորձերին ու ցուցահանդեսներին[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Большая испанская гончая фото, сабуесо, испанская гончая сабуесо, выведение охота кабана лису зайца, преследование зверя, рабочие качества характер сабуесо, рост вес экстерьер гончей, фото породы собак, собаки». zooclub.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 «Испанская гончая (Сабуэсо эспаньол)». petolog.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Испанская гончая порода собак, фото. TopDog - Международные выставки собак» (ռուսերեն). ru.top-dog.pro. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «SABUESO ESPAÑOL». FCI breeds nomenclature (անգլերեն). Международная кинологическая федерация. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «SABUESO ESPAÑOL» (PDF). FCI-Standard № 204 (անգլերեն). Международная кинологическая федерация. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Испанская гончая — Описание породы — Федерация домашних животных». petsfederation.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.