Իսնալյոսի ամրոց (իսպ.՝ Castillo de Iznalloz), ամրաշինություն Իսպանիայի Անդալուզիա ինքնավար մարզի Գրանադա պրովինցիայի Իսնալյոս բնակավայրում։ Պահպանվել են միայն մի քանի ճարտարապետական մնացորդներ, որոնց կից կան 20-րդ դարի երկրորդ կեսին կառուցված մի շարք տներ[3][4]։

Իսնալյոսի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԻսնալյոս[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Iznalloz Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ամրաշինության պահպանված մնացորդներից է աշտարակը, որը հավանաբար կառուցվել է մասամբ ցեխից, մանրախճից և որմնադրության այլ բնական միջոցներից։ Ունի 4.20 մետր երկարություն, զբաղեցնում է 3.36 մետր տարածք։ Կա նաև բաստիոն, որն ունի տարբեր մակարդակների երկու աշտարակ՝ կառուցված ցեխից և այլ բնական միջոցներից։ Ըստ երևույթին, ամրոցն անվերահսկելի է 1994 թվականից[5]։

Պատմություն խմբագրել

Բլրի ստորին հատվածում հայտնաբերվել են արտաշիրման մնացորդներ, որոնք վկայում են տարածքի վաղ գրավման փաստը։ Գրանադայի ամիրայության ժամանակաշրջանում Իսնալյոս կոմարկան Խաենի դաշնագրի շնորհիվ՝ որպես պաշտպանողական սահման, ձեռք է բերել մեծ կարևորություն, ինչը նպաստել է ուժեղ շինարարությանը, այդ թվում պահակադիտանոցների ուժեղ համակարգի ստեղծմանը։ Կիրառվել է նասրիդներին բնորոշ շինարարական տեխնիկա[6]։ Հավանաբար, ի սկզբանե ամրաշինությունն ունեցել է կրկնակի պաշտպանական պարիսպ ողջ բնակավայրի երկայնքով[7], որից պահպանվել են որոշ մնացորդներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. Barbosa, Mª Vicenta; en VVAA: op.ref., p.100
  4. «El Castillo de Iznalloz no tiene papeles. Ideal». www.ideal.es. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Malpica: op.ref., p.248
  6. Malpica: op.ref., p.247
  7. Barbosa: op.ref., p.100

Աղբյուրներ խմբագրել

  • VVAA (1997): Los castillos a través de la historia. EPGPC-Junta de Andalucía ed., Sevilla, ISBN 84-86944-79-1, p. 100
  • MALPICA CUELLO, Antonio (1996): Poblamiento y Castillos en Granada; El Legado Andalusí-Lunwerg Ed; Barcelona. ISBN 84-7782-407-X, p. 247-248