Իսլամը Հունաստանում միակ կրոնն է, որի իրավունքները որպես փոքրամասնություն պաշտոնապես ճանաչված են ավանդական բնակավայրի տարածաշրջանում՝ Արևմտյան Ֆրակիայում՝ երկրի հյուսիսային մասում։ Ինչպես նաև դա Հունաստանի հանրապետության երկու ճանաչված մշակութա֊լեզվային փոքրամասնություններից մեկն է, իսկ մյուսը՝ հայերն են (տես՝ Հայերը Հունաստանում

Հունաստանում նոմերի քարտեզը 1991 թվականի տվյալներով

1991 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ Արևմտյան Ֆրակիայում ապրում էր 97604 մուսուլման, որը կազմում է ամբողջ բնակչության 0,95 %֊ը, իսկ տարածաշրջանի 29 %֊ը։ Բնակչությունը ժամանակակից պահին գնահատվում է 140 000 մարդ և համապատասխանաբար 32 %։ Ընդհանուր առմամբ հունական կառավարությունը պատմականորեն բարեհաճ կերպով մոտենում է մուսուլմանների իրավունքներին երկրի այդ տարածաշրջանում, սակայն ունի մի շարք չլուծված հարցեր մշակույթի և կրթության ոլորտում[1]։

Պատմություն խմբագրել

Խոշոր իսլամադավան համայնքը ձևավորվել է Ֆրակիայի համայնքում թուրքերի զանգվածային ներխուժման ժամանակ 14֊16֊րդ դարերում, երբ այստեղ հիմնված են եղել մի շարք նոր թուրքական բնակավայրեր, տարածվել է իսլամը և բնիկ ժողովրդի մի մասը (ուղղափառ բուլղարները և հույները) ինքնակամ կամ ստիպողաբար ընդունել են թուրքական մեծամասնության նոր կրոնը։ Թյուրքալեզու քոչվորներն ակտիվ կերպով խթանել են տարածաշրջանի իսլամացման պրոցեսը։ Այնուամենայնիվ բուլղարների մի մասը դավանափոխվել են, ընդունելով իսլամը սակայն չեն անցել թուրքերենին՝ պահպանելով սլավոնական լեզուն։ Այդպես են ձևավորվել ժամանակակից պոմակները։ 20֊րդ դարի սկզբներին ուղղափառ հույները կազմել են տարածաշրջանի բնակչության 17%-ը։ Սակայն հաճախակի լեզուների, կրոնի ինքնագիտակցման չհամապատասխանության պատճառով օսմանական կառավարությունը կարևորություն է դրել միայն բնակչության կրոնին, զարկագացել է միլլետական համակարգը։ Դրանով, տարածաշրջանի բոլոր մուսուլմանները (մոտ 75 %) ավտոմատ կերպով համարվել են թուրքեր։ Իսկ տարածաշրջանի քրիստոնյաները համարվել են հույները։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել