Իսահակ Արմալե (1879[1] - 1954[1]), ասորի գրող, պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։

Իսահակ Արմալե
Ծնվել է1879[1]
Մահացել է1954[1]
Ազգությունասորի
Մասնագիտությունգրող, պատմաբան և բանասեր

Գրել է ասորերեն և արաբերեն։ «Մոնսինյոր Ֆրանսիս Բիկիդի ճանապարհորդությունը դեպի Հայաստան երկիր և Պարսկաստան» (արաբերեն) ուղեգրության մեջ շոշափել է հայագիտական, իրանագիտական, ազգագրական և այլ հարցեր։ «Ականատես» ծածկանվամբ 1919 թվականին հրատարակել է 1915 թվականի Մեծ եղեռնին նվիրված «Քրիստոնյաների տառապանքը» արձակ եղերերգությունը։ Այդ գործից որոշ հատվածներ տպագրվել են հայերեն թարգմանությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 89