Իոսիֆ Իսայան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իոսիֆ Գեորգիի Իսայան (հոկտեմբերի 4, 1949(1949-10-04), ք. Թեթրի-ծղարո, Վրացական ԽՍՀ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Իոսիֆ Իսայան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1949(1949-10-04) (74 տարեկան)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1966-1969 թթ. և 1973-1976 թթ. սովորել, 1976 թ. ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «նյութատեխնիկական մատակարարման պլանավորում և տնտեսագիտություն» մասնագիտությամբ, տնտեսագետի։
  • 1981 թ. ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1969-1971 թթ. - Կրասնոդարի երկրամասի «Դինսկոյ» սովխոզի բանվոր։
  • 1971-1973 թթ. - Ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1976-1978 թթ. - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության ավագ ճարտարագետ։
  • 1982-1992 թթ. - ՀԽՍՀ Նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում աշխատել է որպես վարչության պետ, ապա՝ նախագահի տեղակալ։
  • 1982-1990 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դասախոս, ապա դոցենտ։
  • 1992-1993 թթ. - ՀՀ կառավարության տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ։
  • 1993-1994 թթ. - Մոսկվայի «Միրաժ» շինարարական կազմակերպություն տնօրենի տեղակալ։
  • 1994-1996 թթ. - Մոսկվայի «Անահիտ» ֆիրմայի տնօրեն։
  • 1996-1999 թթ. - «Հայէներգո» ՊՓԲԸ վարչության պետ, ապա գործադիր տնօրենի տեղակալ։
  • 1999-2008 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ, ապա նախարարի տեղակալ։
  • 2008 թ. հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2009 թ. հունիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ[2]։

Պարգևներ և աստիճաններ խմբագրել

  • Անանիա Շիրակացու մեդալ (2008)[3]։
  • ՀՀ Վարչապետի շնորհակալագիր։
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ։
  • Տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
  • Պահեստազորի լեյտենանտ։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին