Իոսիֆ Բրոդսկու հուշարձան (Մոսկվա)
Իոսիֆ Բրոդսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Иосифу Бродскому), բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկուն նվիրված հուշարձան Մոսկվայում։ Տեղադրվել է 2011 թվականին Մոսկվայի Նովինսկի բուլվարում, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Հուշարձանի քանդակագործն է Գեորգի Ֆրանգուլյանը, ճարտարապետը՝ Սերգեյ Սկուրատովը։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Sergey Skuratov? |
Ստեղծում | 2011 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Նովինսկի բուլվար |
Շինության ձև | Հուշարձան |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն Խմբագրել
Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը Իոսիֆ Բրոդսկու հուշարձանի վրա աշխատել է մի քանի տարի։ 2008 թվականին հուշարձանը ձուլվել է բրոնզից, իսկ 2009 թվականին որոշվել է այն տեղադրել Մոսկվայի Նովինսկի բուլվարում։ Որոշ ժամանակ է պահանջվել հուշարձանի համար տարածք հարթելու համար, քանի որ այդ տարածքում դրամի փոխանակման կետ էր[1]։ Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը հուշարձանը տեղադրել է սեփական միջոցներով։
Բրոդսկու հուշարձանը իմ անձնական նվերն է քաղաքին, ամբողջությամբ, պատվանդանը, գրանիտը, քանդակը։ - Գեորգի Ֆրանգուլյան[2]
|
2011 թվականի մայիսի 31-ին տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացումը։ Արարողությանը ներկա են գտնվել պետական և հասարակական գործիչներ, հայտնի նկարիչներ և գրողներ[3]։
Նկարագրություն Խմբագրել
Իոսիֆ Բրոդսկու հուշարձանը ԱՄՆ դեսպանատան մոտ պատահական չի տեղադրվել։ Իոսիֆ Բրոդսկին հալածվել է ԽՍՀՄ-ում և ստիպված է եղել արտագաղթել Միացյալ Նահանգներին։ Հուշարձանն իրենից ներկայացնում է գրանիտե պատվանդանի վրա տեղադրված բազմաֆիգուր կոմպոզիցիա։ 13 անդեմ, սխեմատիկ պատկերված բրոնզե ֆիգուրները միավորված են երկու խմբերով, որոնք խորհրդանշում են նախանձ մարդկանց և ընկերներին։ Նրանցից առաջ Բրոդսկու կերպարն է։ Նա թեքված է դեպի ամերիկյան դեսպանատուն։ Բանաստեղծի գլուխը ետ թեքված է, ձեռքերը տաբատի գրպաններում են, հագնին արտասահմանյան կոստյում է և սրաքիթ իտալական կոշիկներ[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Александр Бобров Иосиф Бродский. Вечный скиталец. 2014
- ↑ В Москве открыли памятник Бродскому // Lenta.ru от 31 мая 2011
- ↑ Бродский смотрит в небо // Российская газета. № 5492 (116).
- ↑ Григорий Дашевский Памятник 7 процентам // Журнал Citizen K №2 от 26.04.2011, стр. 13