Իշտալլոշ-Կյո (Իշտալլոշկո, հունգ.՝ Istállós-kő), լեռ Հունգարիայում, որը գտնվում է Հավեշ մեդյեի տարածքում։ Ծովի մակարդակից ունենալով 958,1 մ բարձրություն, սա երկրորդ բարձրության լեռն է Բյուկկի լեռնազանգվածում և իր բարձրությամբ վեցերորդը Հունգարիայում։ Մինչև 2014 թվականն այն համարվել է լեռնաշղթայի ամենաբարձր կետը, սակայն, ըստ վերջին հետազոտությունների, Սիլվաշե-Կե լեռան բարձրությունը կազմել է 960.715 մ, որը մի քիչ ավելի բարձր է[1]։

Իշտալլոշ-Կյո
Տեսակլեռ
Երկիր Հունգարիա
Վարչատարածքային միավորՀևեշ
ԼեռնաշղթաԲյուկկ լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից958,1 մետր
Հարաբերական
բարձրություն
500 մետր

Իշտալլոշ-Կյոյի քարանձավը խմբագրել

 
Իշտալլոշ-Կյոյի քարանձավը

Իշտալլոշ-Կյոյի քարանձավի ուսումնասիրությամբ առաջին անգամ զբաղվել է պալ Ռոշկոն 1911 թվականին։ Քարանձավը հանդիսանում է կարևոր հնագիտական հուշարձան. այստեղից հանյտաբերվել են մինչև  30 000-40 000 տարեկան գտածոներ, ի թիվս որոնց քարանձավային արջի և Bison latifrons բիզոնի ոսկորներն են, աշխատանքի համար նախատեսված քարե, ոսկրե գործիքներ, ինչպես նաև քարեդարյա օջախ, որն այժմ ցուցադրվում է Հունգարիայի ազգային թանգարանում[2]

Քարանձավում ավելի ուշ պեղումներ է կատարել Օտտոկար Կադիկը (1929) և Մարիա Մոտտլը (1938)։ 1947 թվականին լավ պատրաստված մանրամասն պեղումները գլխավորում էր Լասլո Վերտեշը։ Հնագիտական շերտավորումների և կենդանիների մնացորդների հիման վրա ուսումնասիրվել են քարանձավում հայտնաբերված երեք մշակութային շերտերի և տեխնիկական պոպուլյացիաների մարդկանց, ովքեր ապրել էին այստեղ՝ քարանձավում։ Քարանձավը պահպանվողի կարգավիճակ է ստացել 1944 թվականին և որպես բնության հատուկ պահպանվող հուշարձան՝ 1982 թվականին։

Վերջին պեղումները սկսվել են 2000 թվականին, և նրանց գլխավորել է Արպադ Ռինգերը։ Քարանձավի կարևորությունը համարվում է նրանում, որ այստեղից հայտնաբերվել է Սառցե դարաշրջանի մոտ 66 տարբեր մնացորդներ, ինչը նրան դարձնում է Եվրոպայի Օրինյակիի ֆաունայի շրջանում ամենահարուստ ֆաունան։ Քարանձավի միկրոֆաունայում նկարագրված են երեք նոր տեսակի կաթնասուններ և քսան նոր տեսակի թռչուններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Új csúcsa van a Bükknek». Index. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  2. «Az istállós-kői ősemberbarlang».

Արտաքին հղումներ խմբագրել