Իշխանակ (ծնվել և մահացել է անհայտ թվականներին), Հերեթ-Կամբեճանի թագավոր 956 թվականից։ Համամ-Գրիգոր Բարեպաշտի թոռը և Հերեթ-Կամբեճանի հայկական թագավորության հիմնադիր Ատրներսեհի որդին։ Աջակցել է Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացուն՝ Գանձասարում գումարած եկեղեցական ժողովում, որը վերացրեց Աղվանից կաթողիկոսության թեմերում սողոսկած անջատական տրամադրությունը՝ վերստին ամրապնդելով Հայոց եկեղեցու և Աղվանից կաթողիկոսության միասնությունը։ Հետագայում Իշխանակը ամուսնացավ վրաց իշխան Գուրգենի քույր Դինարի հետ, տեղի տալով նրա հորդորներին, Հերեթ-Կամբեճանի հայությանը դավանափոխ արեց՝ դարձնելով քաղկեդոնականության։

Իշխանակ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 375 CC-BY-SA-icon-80x15.png