Իշամեղու ալագյոզյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Իսկական մեղուներ
Տեսակ Իշամեղու ալագյոզյան
Լատիներեն անվանում
Bombus alagesianus


Իշամեղու ալագյոզյան (լատին․՝ Bombus alagesianus), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ծամիչների հիմքի հատվածում էգի և աշխատավոր առանձնյակների այտերը կարճ են և դրանց երկարությունը փոքր է լայնությունից։ Ճակատին կա դեղին մազիկներից կազմված փնջիկ։ Առաջնամեջքը և վահանիկը ծածկված են դեղին, միջնամեջքը` սև, փորիկի տերգիտները` մասամբ սև, 4–5–րդը` կարմրանարնջագույն մազիկներով։ Արուի առաջնամեջքը, վահանիկը և փորիկի 2–րդ տերգիտը դեղին մազիկներով են, միջնամեջքը և 3–րդ տերգիտը` սև[1]։

Տարածվածություն խմբագրել

Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ է, հայտնի է Հյուսիսային Թուրքիայիում, Հյուսիսարևմտյան Իրանում և Հայաստանում։ Հայաստանում հայտնի է միայն Արագած լեռան հարավային լանջերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Հասարակական միջատներ են, կենսական ցիկլով նման են հայկական իշամեղու տեսակին։ Կերաբույսերը հայտնի չեն։ Թռիչքը դիտվում է հունիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահող սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում է շատ հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների գերարածեցմամբ պայմանավորված մարգագետնային էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Արագածի ալպյան» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.