In situ, լատիներենից թարգմանաբար նշանակում է տեղում. գործածվում է շատ լայն իմաստով՝ կախված է կոնտեքստից։

Աշխարհագրությունում և երկրաբանությունում խմբագրել

Ֆիզիկական աշխարհագրության և երկրաբանության մեջ in situ–ն բնութագրում է որևէ բնական նյութ կամ երևույթ նախքան տեղափոխություն (տրանսպորտ) կատարելը։ Օրինակ in situ–ն օգտագործվում է էրոզիան բնութագրելիս։ Իսկ երբ խոսքը չափումների մասին է, ապա «in situ չափում» կնշանակի թերևս դաշտում կատարվող չափում։

Հնագիտության բնագավառում խմբագրել

Հնագիտության մեջ in situ–ն օգտագործվում է երբ տվյալ գտածոն տեղաշարժված չի եղել, ինչն էլ կրիտիկական նշանակություն կարող է ունենալ այն ստեղծող կուլտուրան նկարագրելու համար։

Տես նաև խմբագրել