Ինքնասուն օրգանիզմներ

Ինքնասուն օրգանիզմներ, ավտոտրոֆ օրգանիզմներ (ավտո և հուն τρόφη-սնունդ), օրգանիզմներ, որոնք կյանքի համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են անօրգանական նյութերից։ Ինքնասուն օրգանիզմներ են բարձրակարգ բույսերը, ջրիմուռները, որոշ բակտերիաներ։ Ինքնասուն օրգանիզմների ստեղծած օրգանական նյութերը չեն կարող սինթեզվել մարդու և համարյա բոլոր կենդանիների կողմից։ Ինքնասուն օրգանիզմներ լինում են ֆոտոսինթեզողներ, որոնք օրգանական նյութերի սինթեզի համար օգտագործում են պարզ միացություններ՝CO2-ը, ջուրը և արևի էներգիան։ Քեմոսինթեզողները օրգանական նյութերը սինթեզում են հանքային նյութերից որոշ քիմիական միացությունների օքսիդացումից առաջացած էներգիայի հաշվին։ Ինքնասուն օրգանիզմները կարևոր դեր ունեն բնության մեջ նյութերի շրջանառության պրոցեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png