Ինքնաթիռի ուղղյակներ, ինքնաթիռի աերոդինամիկական մակերևույթներ, որոնք նախատեսված են կայունությունը և կառավարելիությունն ապահովելու համար։ Սովորաբար գտնվում են ֆյուզելաժի պոչամասում, երբեմն էլ՝ ցռուկամասում։ Իրենց կառուցվածքով ուղղյակները նման են ինքնաթիռի թևին։ Տարբերում են հորիզոնական՝ երկայնական կայունությունը և թռիչքի բարձրության կառավարումն ապահովող, և ուղղաձիգ ՝ թռիչքի ուղղությունը պահպանող և փոփոխող ինքնաթիռի ուղղյակներ։ Սլաքաձև թևով ռեակտիվ ինքնաթիռների ուղղյակները նույնպես սլաքաձև են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։