Ինքնադիմանկար (Սարյան)
«Ինքնադիմանկար», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1909 թվականին ստեղծած ինքնադիմանկարը` բնության ուժն իր մեջ կրող ստեղծագործ անհատի հավաքական, ընդհանրացված կերպարը։ Նկարիչը ստեղծել է այս կտավի երկու տարբերակ։ Կտավներից մեկը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1], մյուսը` Տրետյակովյան պատկերասրահում[2][3]։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1909 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | ստվարաթուղթ և տեմպերա |
հավաքածու | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և Տրետյակովյան պատկերասրահ |
հիմնական թեմա | Մարտիրոս Սարյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Martiros_Saryan_%28selfportrait%2C_1907%2C_GTG%29.jpg/220px-Martiros_Saryan_%28selfportrait%2C_1907%2C_GTG%29.jpg)
Նկարագրություն
խմբագրելԴուք կարծում եք, թե դիմանկարը ստեղծելիս կարևորը նմանությո՞ւնն է։ Դա ամենահեշտն է։ Ամենադժվարը արվեստն է։ - Մարտիրոս Սարյան
|
Սարյանի 1909 թվականին ստեղծած գործերը վկայում են, որ արվեստագետը ձգտում է ընդհանրացնել տեսածը, ուժեղացնել գույների հնչեղությունը, խորացնել գունային մակերեսների գծապլաստիկան, տալ նրանց ինքնավարություն։ Սարյանական գունային հակադրումներն ուժեղացնում են լույսը, դրանով իսկ մեծացնում կյանքի զգացողությունը[4]։
«Ինքնադիմանկարի» մասին Սարյանն ասել է.
Մարդը քայլում է բնության գրկում, լեռների և հարթավայրերի միջով, արևի տակ, լուսավորված մեծ լուսատուի շողերով։ |
Կտավի մակերեսը լուծված է կապույտ, դեղին, կարմիր շեշտված գունաբծերով։ Նկարչի դեմքն արտացոլված է արևի ճառագայթներով` ստեղծելով տպավորություն` իբրև ինքն է ճառագում արևային էներգիա։ Սարյանն օգտագործել է արտահայտիչ կոնտրաստային գույներ` ձեռքի լայն, ազատ վրձնահարվածներով[Նշում 1]։
Տվյալներ
խմբագրել- «Ինքադիմանկար», 1909, Ստվարաթուղթ, տեմպերա, 67,6 х 53,4 սմ։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
- «Ինքադիմանկար», 1909, Ստվարաթուղթ, տեմպերա, 47,8 x 44,2 սմ։ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
Նշումներ
խմբագրել- ↑ «Ոչ մի լուսանկար, նույնիսկ վարպետության բարձր մակարդակով կատարված, չի կարող դիտողի վրա այն էմոցիոնալ ազդեցությունն ունենալ, ինչպես նկարչի իսկական ստեղծագործությունը» (Мартирос Сарьан, Искусство и зритель, "Дружба народов", 1956, № 5)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ինքնադիմանկար 1909, Ստվարաթուղթ, տեմպերա, 67,6 х 53,4 սմ։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
- ↑ Ինքնադիմանկար 1909, (Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
- ↑ Мартирос Сарьян. Автопортрет
- ↑ Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան։