Ինտերհամվե

ռուանդական ժողովրդավարության և զարգացման ազգային հանրապետական շարժում կուսակցության երիտասարդական թևը հանդիսացող հութուական ռազմականա

Ինտերհամվե (անգլ.՝ Interahamwe), ռուանդական Ժողովրդավարության և զարգացման ազգային հանրապետական շարժում կուսակցության երիտասարդական թևը հանդիսացող հութուական ռազմականացված կազմակերպություն։ Ռուանդական ցեղասպանության ժամանակ Ինտերհամվեն արժանացել էր հութուներից կազմված Ռուանդայի կառավարության աջակցությունը, գլխավորելով ցեղասպանությունը։ Ցեղասպանությունից հետո Ինտերհամվեն վտարվել է Ռուանդայից, հիմնականում՝ Զաիր (այսօր՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։ Արևմտյան կառավարությունների մեծամասնության կողմից, ինչպես նաև մի քանի աֆրիկյան կառավարությունների կողմից (Ռուանդայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և այլն) Ինտերհամվեն ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Անվանման ծագումըԽմբագրել

Ինտերհամվե անվանումը կարող է թարգմանվել որպես "միասին աշխատողներ" կամ "միասին մարտնչողներ"[1]: Ցեղասպանության ժամանակ ռասիստական ռադիոհաղորդումներում աշխատողներ բառը օգտագործվում էր որպես սլենգային բառ, իսկ "աշխատողներ" նշանակում էր մաչետեները օգտագործել սպանության համար[2]։ Ինտերհամվե անվանումը կազմված է ինտերա, որ ծագում է 'գուտերա (թարգ.՝ "աշխատել") բառից, իսկ համվե նշանակում է "միասին", որը կապված է ռիմվե (թարգ.՝ "մեկ") բառի հետ։

Ռուանդայի ցեղասպանությունից հետոԽմբագրել

1999 թվականին Ինտերհամվեի ուգանդական Բվինդի ազգային պարկում ահաբեկիչները հարձակվել և առևանգել են 14 մարդուց կազմված տուրիստական խումբ, որոնցից ութին սպանել են[3]։ Այդ պատմությունը լուսաբանվել է National Geographic հանդեսի Locked Up Abroad: Uganda հոդվածում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Rwanda: How the genocide happened»։ BBC News։ մայիսի 17, 2011 
  2. Bührer Michel (1996)։ Rwanda : Memoire d'un génocide։ Paris: Editions UNESCO։ էջ 12 
  3. «BBC News - Africa - Kidnap tourist tells of ordeal» 
  4. «Locked Up Abroad»։ National Geographic Channel 

Արտաքին հղումներԽմբագրել