Ինվեկտիվ (լատին․՝ invectiva (oratio) - «մեղադրական ճառ» < լատին․՝ invehor - «նետվում եմ, հարձակվում եմ»), գրական ստեղծագործության ձև, որևէ բացասական երևույթի կամ անձնավորության դեմ ուղղված զայրալից, մերկացնող ելույթ[1]։

Անտիկ գրականության մեջ հանդես եկող ինվեկտիվը առանձնանում էր դատապարտման սրությամբ և համարվում էր պամֆլետի ձևի տարատեսակներից մեկը։ Ամենահայտնի օրինակներից են փոխադարձ ինվեկտիվները՝ գրված Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի և Մարկոս Տուլիոս Կիկերոնի կողմից (լատին․՝ Invectiva in Ciceronem և լատին․՝ Invectiva in Sallustium

Գեղարվեստական գրականության մեջ ինվեկտիվ են կոչվում քննադատական կրքոտ շնչով գրված կամ երգիծական այն ստեղծագործությունները, որոնք սուր կերպով խարազանում են հասարակական հետադեմ ուժերին, անարդարությունը, կեղծիքը։ Այդպիսի գործեր են Լերմոնտովի «Պոնտի մահը», Դուրյանի «Տրտունջքը», Չարենցի «Դաշնակցականներին» բանաստեղծությունները և այլ երկեր։ Ինվեկտիվ կարելի է համարել նաև Մ. Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը։

Ինվեկտիվը տարբերվում է էպիգրամից նրանով, որ բանաստեղծական ձևը պարտադիր չէ և զվարճական հումորային կողմի բացակայությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 139.

Արտաքին հղումներ խմբագրել