Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինջիրլի (այլ կիրառումներ)

Ինջիրլի, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Յոզղաթի գավառում[1]։

Գյուղ
Ինջիրլի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՅոզղաթի գավառ
Այլ անվանումներԻնճիրլի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ66000
Ինջիրլի (Աշխարհ)##
Ինջիրլի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 70 տուն, իսկ 1915 թվականին՝ 400 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ինջիրլին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր Արամյան վարժարանը, որտեղ սովորում էին 40 տղա և 10 աղջիկ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 526-527

Աղբյուրներ խմբագրել