Ինչ է ցանկանում աղջիկը (ֆիլմ)

Ինչ է ցանկանում աղջիկը (անգլ.՝ What a Girl Wants), 2003 թվականի ֆիլմ՝ նկարահանված համանուն պիեսի հիման վրա։

Ինչ է ցանկանում աղջիկը
անգլ.՝ What a Girl Wants
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆիլմ անչափահասների համար և պատմություն հասունացման մասին
Թվականհունիսի 26, 2003[1] և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Գորդոն[2][3][4][…]
ՊրոդյուսերՋոել Սիլվեր, Դենիզ դի Նովի և Բիլ Գերբեր
Սցենարի հեղինակԷլիզաբեթ Չենդլեր և Ուիլյամ Դուգլաս-Հոում[5]
ԴերակատարներԱմանդա Բայնս[3][6][4][…], Քոլին Ֆերթ[3][6][4][…], Քելի Փրեսթոն[3][6][7], Օլիվեր Ջեյմս[6], Այլին Աթքինս[6], Աննա Չանսելոր[6], Ջոնաթան Փրայս[6], Սիլվիա Սիմս[6], Քրիստինա Քոուլ[6], Թարա Սամերս[6], Ռոջեր Էշթոն Գրիֆիթս[5], Դևիդ Գյասի[5], Սթիվեն Անդերսոն[5], Սթենլի Թաունսենդ[5] և Ջեյմս Գրին[5]
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՉարլզ ՄակՔլելանդ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՄարոկկո
ԿինոընկերությունWarner Bros.[3]
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Դաֆնա Ռեյնելդսը ապրում էր հիանալի կյանքով, ուներ իր անհատական ոճը, հիանալի հարաբերություններ մոր՝ Լիբիի հետ։ Չնայած այդ ամեն ինչին, նա զգում էր, որ իրեն ինչ–որ բան չի բավականացնում։ Նա երազում էր մի օր հանդիպել իր հոր հետ, ում մասին նա միայն գիտեր, որ անգլիական արտիստների ընտանիքից էր, շատ էր սիրել Լիբիին 17 տարի առաջ, բայց Լիբին նրան թողել էր, քանի որ նրանք անհամապատասխան զույգ էին։

Եվ ահա Դաֆնան վճռական որոշումով գնում է Լոնդոն և բացահայտում, որ իր հայրը նշանավոր քաղաքական գործիչ, վարչապետի թեկնածու Հենրի Դեշֆուդն է։ Հենրին հրավիրում է Դաֆնային իր տուն և իր կյանք, վտանգելով իր քաղաքական կարիերան։ Չցանկանալով կոպտել հորը՝ Դաֆնան հագնում է ազնվական հագուստ և դեբյուտողի դերով մասնակցում է բրիտանական միջոցառումներին։ Այդտեղ Դաֆնային մշտապես խանգարում էր հոր նոր կինը՝ Գլինիսը և նրա չար աղջիկը՝ Կլարիսան։

Բայց Դաֆնան արագ հասկանում է, որ ինքը նման չէ այդ բոլոր նրբագեղ սեթևեթանքով մարդկանց, և չնայած նրան, որ ինքը ցանկանում էր լինել իր հոր աղջիկը՝ մեկնում է տուն՝ մոր մոտ։ Հենրին հասկանում է, թե ինչքան է սիրում Դաֆնային և գնում է Ամերիկա՝ նրան վերադարձնելու։

Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Դաֆնայի մայրը պաշտոնապես ամուսնանում է Հենրիի հետ և ապրում նրա տանը։ Դաֆնան դառնում է Յանի ընկերուհին, ում հետ ծանոթացել էր Լոնդոնում և սովորում է Օքսֆորդի քոլեջում, որ լինի նրա կողքին։

Դերերում խմբագրել

 Դերակատար   Դեր 
Ամանդա Բայնս Դաֆնա Ռեյնոլդս
Քելի Փրեսթոն Լիբի Ռեյնոլդս
Քոլին Ֆերթ Հենրի Դեշվուդ
Օլիվեր Ջեյմս Յան Ուոլես
Աննա Չանսելոր Գլինիս Փեյն
Ջոնաթան Փրայս Ալիսթար Փեյն
Քրիստինա Քոուլ Կլարիսա Փեյն
Էիլին Ատկինս Ջոսելին Դեշվուդ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել