Ինչպես է գրվել առաջին նամակը
Ինչպես է գրվել առաջին նամակը (ռուս.՝ Как было написано первое письмо), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին, «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորը Ա. Կիրիկի կողմից[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ռեդյարդ Քիփլինգի հեքիաթի։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | How the First Letter Was Written? |
Ռեժիսոր | Anatolii Kyryk? |
Սցենարիստ | Նատալյա Աբրամովա |
Երաժշտություն | Իվան Կարաբից |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 603 վայրկյան |
Թվական | 1984 |
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Քարե դարում, երբ որևէ մարդ չէր կարողանում ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Տան գլխավորը գնալով որսի` իր հետ վերցնում է իր փոքրիկ աղջկան։ Որսըչի հաջողվում, քանի որ հայրիկի նիզակը կոտրվել էր, և նա որոշում է ձուկ որսալ, և դստերն ուղարկում է նոր նիզակ բերելու։ Աղջիկը որոշում է խնդրանքը փոխանցել ուրիշ ցեղից մի անծանոթի միջոցով, բայց նա չի հասկանում նրանց լեզուն։ Այդ ժամանակ աղջիկը փորձում է ծառի բնի վրա խնդրանք շարադրել մայրիկին և դրա վրա ճանկռում է հայրիկի, նիզակի, կուղբերի և այն ամենի պատկերը, ինչը տեղավորվում է։ Եվ այսպիսով ի հայտ է գալիս առաջին նամակը, և թեկուզ այն միշտ չէին ճիշտ ընկալել, բայց կգա և այն օրը, երբ նրանք կստեղխեն տառերը, կկարողանան կարդալ և գրել, և այլևս թյուրիմացություններ չեն լինի։
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ` Ն. Աբրամովա
- Ռեժիսոր՝ Ա. Կիրիկ
- Նկարիչ բեմադրող՝ Նատալյա Գորբունովա
- Կոմպոզիտոր՝ Ի. Կարաբից
- Օպերատոր՝ Ս. Բոդակ
- Հնչյունային օպերատոր՝ Ի. Մոյժես
- Մուլտիպլիկատորներ՝ Է. Լիսիցկայա, Ժ. Տարան, Ա. Տրիֆոնով
- Տիկնիկները և դեկորները պատրաստել են՝ Յա. Գորբաչենկո, Օ. Կուլչիցկի, Անատոլի Ռադչենկո, Վադիմ Գախին, Վ. Յակովենկո, Վ. Դավիդենկո
- Մոնտաժող՝ Յու. Սրեբնիցկայա
- Խմբագիր՝ Լ. Պրիգոդա
- Տնօրեն՝ Ն. Լիտվինենկո
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ինչպես է հրապարակվել առաջին նամակը (1984)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
- Ինչպես է գրվել առաջին նամակը (1984) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Ինչպես է գրվել առաջին նամակը(չաշխատող հղում)