Ինչպես բոլոր երեկոները, իրանահայ արձակագիր Զոյա Փիրզադի պատմվածքների ժողովածուն, որը 2014 թվականին հայերեն է հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից։

Ինչպես բոլոր երեկոները
ՀեղինակԶոյա Փիրզադ
Ժանրպատմվածքների ժողովածու
Լեզուհայերեն
Կազմի հեղինակՍաշա Մադդահի
Թարգմանիչ հայերենԳևորգ Ասատրյան
Հրատարակում հայերեն«Էդիթ Պրինտ» 2014

Հեղինակ

խմբագրել

Զոյա Փիրզադ - իրանահայ արձակագիր, «Հուշանգ Գոլշիրի» անվան գրական ֆոնդի լավագույն վեպի մրցանակակիր։

Բովանդակությունը

խմբագրել

Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում։ Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ... Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ։ Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ։

Փիրզադն առաջիններից մեկն է, ով իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին[1]։

  • Նապաստակի ու լոլիկի հեքիաթը
  • Հարևանները
  • Պատուհանագոգը
  • Կանթով գավաթը
  • Ձմեռ
  • Լույսի խուրձը
  • Հանդիպակաց նստարանը
  • Ծառը
  • Ճանճը
  • Գարնան նման
  • Պարոն Ֆ-ի երազած կյանքը
  • Ծաղկավոր ծածկոցը
  • Տիկին Ֆ-ն երջանիկ կին է
  • Ծխածաղիկները
  • Մի զույգ գուլպա
  • Մորեխները
  • Ինչպես բոլոր երեկոները
  • Թարս ու շիտակ

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել