Զոյա Փիրզադ (1952[1], Աբադան, Խուզեսթան, Իրան), իրանահայ վիպասան, թարգմանչուհի։

Զոյա Փիրզադ
Ծնվել է1952[1]
ԾննդավայրԱբադան, Խուզեսթան, Իրան
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Իրան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԻնչպես բոլոր երեկոները
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Զոյա Փիրզադը ծնվել է Աբադան քաղաքում։ Հայրը ռուսական ծագումով իրանցի է, մայրը հայ է։ Հաճախել է տեղի հայկական դպրոցը[2]։

2014 թվականին Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն և 2015 թվականին «Զատկի նախօրեին» ընդհանուր վերնագրով վիպակների եռագրությունը հայերեն հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Պարսկերենից թարգմանել է բանասեր, լրագրող Գևորգ Ասատրյանը։

Գրքեր խմբագրել

  • Cheragh-ha ra man khamush mikonam, tr. Franklin Lewis, London։ Oneworld, 2012.
  • Yek ruz mandeh beh eid-e pak («Մեկ օր մնաց Զատիկին»)
  • Ta'am gass khormalu («Խուրմայի տտիպ համը»)
  • Mesl-e hameh asr-ha («Բոլոր երեկոների պես»)
  • Adat mikonim («Սովորություն ենք դարձնում»)

Մրցանակներ խմբագրել

  • «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը 1997 թվականին արժանացել է «Քսան տարի՝ վիպական գրականության» մրցանակի
  • «Ես մարում եմ ճրագները» վեպը իր սահուն և պարզ ոճի համար արժանացել է հետևյալ մրցանակներին՝
    • 2001 թվականին Իրանի տարվա լավագույն վեպի՝ «Փեքա» մրցանակ
    • 2001 թվականին «Հուշանգ Գոլշիրի»-ի անվան գրական ֆոնդի լավագույն վեպի մրցանակ
    • 2001 թվականին Իրանի Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության տարվա լավագույն պարսկերեն վեպի մրցանակ
    • 2001 թվականին «Եալդա» գրական մրցանակ
  • «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը ֆրանսերեն թարգմանության համար 2009 թվականին արժանացել է «Քուրիէ ինտերնասիոնալ» մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  2. ZOYÂ PIRZÂD

Արտաքին հղումներ խմբագրել