Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից՝ գրված 1892 թվականին[1]։

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
ՎիքիդարանԻնձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի մարտին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է 1908 թվականի Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է «Իմ երգը» վերնագիրը։

Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություների երկրորդ հատորում (էջ151-152), թվագրված՝ «1892 թ․ մարտ», այնուհետև, «Իմ երգը» վերնագրով, 1893 թվականին Թիֆլիսում տպված «Դաշնակներում» (8-րդ ոտանավոր) (էջ 28-29)։ Այնուհետև տպագրվել է 1908 թվականի Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 29), ապա 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 89)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորում արտատպվել է 1908 թվականի Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 575.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․