Ինդրժիխ Հորժեյշի (չեխ․՝ Jindřich Hořejší, ապրիլի 25, 1886(1886-04-25)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] - մայիսի 30, 1941(1941-05-30)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։

Ինդրժիխ Հորժեյշի
Hořejší Jindřich (1886-1941).jpeg
Ծնվել էապրիլի 25, 1886(1886-04-25)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3]
Վախճանվել էմայիսի 30, 1941(1941-05-30)[1][2][3] (55 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և բանաստեղծ
Ազգությունչեխ
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Jindřich Hořejší Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1886 թվականին, Պրահայում։ 1905 թվականին մեկնել է Փարիզ, Սորբոնի համալսարանում ուսանել է փիլիսոփայություն, Դիժոնում՝ տնտեսագիտություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռուսական ճակատում[փա՞ստ]: 1918 թվականից հետո աշխատել է որպես խմբագիր։ 1920-ական թվականներին եղել է չեխական ավանգարդ «Devětsil» խմբի անդամ։

Գրական ասպարեզ է մտել 20-րդ դարի 1920-ական թվականներին՝ չեխ պրոլետարական բանաստեղծների երիտասարդ սերնդի հետ միասին։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երաժշտություն հրապարակում» տպագրվել է 1921 թվականին։ Իր բանաստեղծություններում Հորժեյշին քննադատում է համաշխարհային պատերազմը, փորձում արտացոլել մեծ քաղաքի կյանքը։ «Կորալե ժանյակ» (1923) և «Ցերեկ և գիշեր» (1931) բանաստեղծական ժողովածուներում առկա է համակրանք սոցիալիստական շարժման հանդեպ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն