Ինդիապլազա, էլեկտրոնային առևտրի վեբ էջ Հնդկաստանում[1]։ Հնդկաստանի առցանց գնումների առաջին հարթակներից է[2][3][4]։ Ավելի վաղ հայտնի էր որպես Fabmart, իսկ այնուհետև Fabmall, ընկերությունը հետագայում ձեռք բերեց ԱՄՆ-ում գործող Indiaplaza.com առցանց առևտրի ընկերությունը և վերաբրենդավորվեց որպես Indiaplaza.in Հնդկաստանում և որպես Indiaplaza.com Միացյալ Նահանգներում, որոնք հետագայում միավորվեցին մեկ կայքի մեջ[5]։

Ինդիապլազա
Տեսակկայք և նախկին էություն
Հիմնադրված է1999

Պտմություն

խմբագրել

1999 թվականի հունիսին, Կ Վայտեեսվարան[6] և նրա հինգ ընկերները, ներառյալ՝ Վ. Ս․ Սուդաքարը,Վիպուլ Պարեխը, Հարի Մենոն, Վ.Ս․Ռամեշ ևՍանդիփ Թակրան հիմնեցին առաջին հնդկական առցանց հանրախանութը։

Fabmart.com կայքը գործարկվել է 1999թ.-ի սեպտեմբերին, որն այնուհետև վաճառքի է հանել միայն երաժշտական ​​ձայնասկավառակներ։ 2000 թվականի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կայքը ներկայացրեց լրացուցիչ կատեգորիաներ, ներառյալ գրքերը, ֆիլմերը, ժամացույցները և մթերային ապրանքները 2002 թվականի փետրվարին նրանք գործարկեցին իրենց առաջին օֆլայն մթերային խանութը Բանգալորում, Հնդկաստան։

Ֆինանսավորում

խմբագրել

Indiaplaza.com-ը ստացել է հրաշալի ֆինանսավորում ԱՄՆ-ում հիմնված The Indigo Monsoon Group (IMG) մասնավոր ներդրումային ընկերությունից,որը հայտնի է հնդկական ինտերնետ և բջջային տիրույթներում ներդրումներ կատարելու համար։ IMG-ի մյուս ներդրումները ներառում են Sulekha.com-ը՝ հնդկական առցանց համայնքը, որը ինտեգրում է սոցիալական մեդիան տեղական առևտրի հետ և EShakti.com-ը՝ Հնդկաստանով ոգեշնչված և հարմարեցված հագուստի առցանց մանրածախ վաճառող, որն ուղղված է համաշխարհային լսարանին[3]։ 2011 թվականի փետրվարին Ինդիապլազան հաջողությամբ կնքեց A Series 5 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման գործարք Indo-US Venture Partners (IUVP) կողմից, որոնք նախկինում ներդրումներ էին կատարել այլ ինտերնետային ընկերություններում, ինչպիսիք են Myntra-ն և Snapdea-ն[7]։

Չնայած ֆինանսավորման այս աղբյուրների ապահովմանը, Ինդիապլազան չկարողացավ բավարար ֆինանսավորում հայթայթել 2012–2013 թվականներին, ինչը նշանակում էր, որ ընկերությունը ստիպված էր դադարեցնել առևտուրը։

Ապրանքատեսականի

խմբագրել

Ինդիապլազան առցանց առաջարկում էր մի քանի հազար ապրանք, ներառյալ գրքեր, CD-ROM-ներ, տեսախցիկներ, բջջային հեռախոսներ, հագուստ, զարդեր, ծաղիկներ, շոկոլադներ, ժամացույցներ և սննդամթերք[1][8]։

Ինդիապլազա Ոսկե փետուր գրքի մրցանակ

խմբագրել

«Ինդիապլազա Ոսկե փետուր մրցանակ»-ը հիմնվել է Ինդիապլազայի կողմից 2008 թվականին, որը շնորհվում է Հնդկաստանում բնակվող հնդիկ հեղինակին նախորդ օրացուցային տարում Հնդկաստանում ցանկացած հնդկական լեզվով ամբողջական վեպ կամ գեղարվեստական ​​ստեղծագործություն հրատարակելու համար[9]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Indiaplaza.in Looking At $10M Fundraise». Reuters. 2011 թ․ մարտի 15.
  2. «Site for shoppers». The Hindu. Chennai, India. 2007 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «Latest News: India News | Latest Business News | BSE | IPO News».
  4. «Online retail: Are e-retail firms in India building a bubble again?». The Times Of India. 2011 թ․ հուլիսի 19.
  5. «Fabmall.com acquires US-based online shopping firm | Business Line». www.thehindubusinessline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին.
  6. «7 Lessons From The Failure Of E-Commerce Pioneer Indiaplaza». Huffington Post. 2015 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «SeventyMM Diversifies into E-Commerce». 2011 թ․ օգոստոսի 30.
  8. Badrinath, Raghuvir (2011 թ․ հուլիսի 11). «Indiaplaza raises VC from NEA-IndoUS». Business Standard India.
  9. «Indiaplaza Golden Quill Book Awards – Indiaplazabooks's Blog».

Հղումներ

խմբագրել