Ինգրիդ Լուիզ Վիսսեր (հոլ.՝ Ingrid Louise Visser, հունիսի 4, 1977(1977-06-04), Խաուդա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - մայիսի 27, 2013(2013-05-27)[1], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիահոլանդացի վոլեյբոլիստուհի։

Ինգրիդ Վիսսեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1977(1977-06-04)
ԾննդավայրԽաուդա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էմայիսի 27, 2013(2013-05-27)[1] (35 տարեկան)
Մահվան վայրՄուրսիա, Մուրսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունվոլեյբոլիստուհի
 Ingrid Visser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ինգրիդ Լուիզ Վիսսերը ծնվել է 1977 թվականի հուլիսի 4-ին Գաուդայում (Հարավային Հոլանդիա

1984 թվականին Ինգրիդը վոլեյբոլի «Նեսսելենդե» ակումբում սկսեց իր կարիերան։ 1994 թվականի հոկտեմբերին նա հանդես է եկել Նիդերլանդների ազգային հավաքականում, իսկ մեկ տարի անց Եվրոպայի առաջնությունում նվաճել «ոսկի» մեդալ։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին, որտեղ հոլանդական թիմը գրավեց հինգերորդ հորիզոնականը։

Ընդհանուր առմամբ, Վիսերը 514 հանդիպում անցկացրեց Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում, որը ազգային ռեկորդ էր։ Նա եղել է հավաքականի ավագ[2]։ 2007 թվականին նա նվաճեց ոսկե մեդալԳրան-պրիի աշխարհի առաջնությունում, իսկ 2009 թվականին՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։

2013 թվականի մայիսին Ինգրիդը և նրա գործընկերը, նախկինում Նիդերլանդների կանանց ազգային հավաքականի գլխավոր տնօրեն Լոդույջ Շիրինը, անհետացել են Իսպանիայում, իսկ նույն տարվա մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ զույգը հայտնաբերվել է Մուրսիայում։ Ռումինիաի երկու քաղաքացիներ և «Մուրսիա 2005» ակումբի նախկին ղեկավար Խուան Կուենկան, որը հանցագործության գլխավոր կասկածյալն էր, ձերբակալվել են սպանության մեղադրանքով իսպանական ոստիկանության կողմից[3]։ Վոլեյբոլի խաղացողին սպանելու հիմնական պատճառը նրա ներգրավվածությունն էր մարմարի բիզնեսում[4]։

Ակումբներ խմբագրել

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Olympic volleyball star Ingrid Visser 'murdered after business dispute'
  2. «Volleyball mourns former European champion Ingrid Visser» (անգլերեն). Сайт Международной федерации волейбола. 27 мая 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  3. «За убийство голландской волейболистки арестован бывший менеджер её клуба». zakon.kz. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  4. «Мужу волейболистки Ингрид Виссер отсекли голову у неё же на глазах». «Сегодня.ua». 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.