Իմ տարեդարձը

Անտոն Չեխովի ստեղծագործություններից

«Իմ տարեդարձը» (ռուս.՝ Мой юбилей), 19-20-րդ դարերի գրող Անտոն Պավլովիչ Չեխովի հումորեսկն է, որը գրվել է 1880 թվականին և առաջին անգամ հրատարակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին «Արձակ բանաստեղծ» ստորագրությամբ «Ստրեկոզա» գեղարվեստա-կատակերգական հանդեսի քսանյոթերորդ համարում[1]։ Գրաքննության հանձնաժողովի թույլտվությունը ստացել է հուլիսի 3-ին[1]։

Իմ տարեդարձը
ռուս.՝ Мой юбилей
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀումորեսկ
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1880
Հրատարակվել էհուլիսի 6 (18), 1880

Редакция „Стрекозы", исполняя Ваше желание, имеет честь препроводить при сем причитающийся Вам гонорар в размере тридцати двух рублей и двадцати пяти коп. (32 р. 25 к.) по нижеследующему счету:
№ 27 32 стр. Мой юбилей
» 30 117 » Тысяча и одна страсть
»  » 12  » Комары и мухи
» 33 235 » За яблочки
» 41 183 » Перед свадьбой
» 49 66  » По-американски
645 стр. 5 коп........... 32 р. 25 к.

Письмо от 17 января 1881 года[1][2]

Այս հումորեսկի հեղինակությունն առաջին անգամ հաստատել է Ա. Վ. Կորոտաևը 1838 թվականին։ Պահպանվել է 1881 թվականի հունվարի 17-ի «Ստրեկոզա» հանդեսի խմբագրական նամակը, որով 1880 թվականին երկրորդ գլխի համար ամսագիրը հաշվարկ է կատարել Անտոն Պավլովիչ Չեխովի հետ[1][2]։

Հումորեսկի գլխավոր հերոսը «ծախսել է» հարյուրավոր փոստային նամականիշներ՝ իր աշխատանքներով նամակներն ուղարկելով Սանկտ Պետերբուրգի տարբեր հայտնի ամսագրերի, որտեղից էլ միայն մերժումներ է ստացել։ Ինքը՝ Չեխովը, ըստ իր խոսքերի, իր գրական կարիերան սկսել է «Ճպուռում», նույնպես ստանալով բացասական պատասխաններ։ Բայց ի տարբերություն հումորեսկի հերոսի, Անտոն Պավլովիչի հրապարակումները կամ բացասական պատասխաններ նշված «Նիվա» (ռուս.՝ «Нива»), «Նևա» (ռուս.՝ «Нева») և «Կայծ» (ռուս.՝ «Огонек») ամսագրերից չեն գտնվել[3].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Громов, 1983, էջ 561
  2. 2,0 2,1 Коротаев, 1938, էջ 150-151
  3. Громов, 1983, էջ 561-562

Գրականություն խմբագրել