Իմ սրտի սուլթանը (հեռուստասերիալ)

ռուս-թուրքական հեռուստասերիալ

«Իմ սրտի սուլթանը», (ռուս.՝ Султа́н моего́ се́рдца, թուրքերեն՝ Kalbimin Sultanı), ռուս-թուրքական համատեղ կոստյումային հեռուստատեսային խաղարկային ֆիլմ (24 մաս[Ն 1], 50-60 րոպե տևողությամբ)՝ պատմական մելոդրամա ժանրում։ Արտադրվել է 2018 թվականին «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի կազմում գտնվող «ГПМ КИТ» ընկերությունների խմբի կողմից։ Ռեժիսորը Քերեմ Չաքըրօղլուն է, սցենարի հեղինակները՝ Աթիլա Ունսալան, Նիլ Գյուլեչ Ունսալան և Ինջի Հեքիմօղլուն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 13-ին[2], ռուսերեն տարբերակի հեռուստատեսային պրեմիերան՝ 2019 թվականի հունվարի 8-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում[3]։

Իմ սրտի սուլթանը
Изображение логотипа
Ժանրպատմական ֆիլմ և մելոդրամա
Երկիր Ռուսաստան
 Թուրքիա
Լեզութուրքերեն և ռուսերեն
Գլխավոր
դերերում
Ալեքսանդրա Նիկիֆորովա, Դմիտրի Շերբինա, Անդրեյ Ռուդենսկի, Ալեքսանդր Սոկոլովսկի և Ալի Էրսան Դուրու
ՊրոդյուսերՋանիկ Ֆայզիև
Սերիաների քանակ24[1] (Ռուսաստան Ռուսաստան)
8[1] (Թուրքիա Թուրքիա)

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Քանի որ նկարահանման գործընթացն ընթանում էր թուրքերենով, լեզվի իմացությունը գլխավոր պահանջն էր գլխավոր կանացի դերի հավակնորդների համար[4]։ Ալեքսանդրա Նիկիֆորովան նկարահանումներից 2 ամիս առաջ ժամանեց Ստամբուլ, որպեսզի սովորի թուրքերենը[5]։

Վարկանիշ խմբագրել

Տարիքային շեմը 16+ է հասուն հեռուստադիտողի համար։ Ըստ IMDb վարկանիշի՝ ունի 10-ից 7.7 բալ, իսկ Կինոպոիսկի վարկանշում՝ 10-ից 8.0:

Նշումներ խմբագրել

  1. Թուրքիայում նախագիծը եղել է ութմասանոց հեռուստաֆիլմի ձևաչափով, իսկ պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսի 13-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Сериал Султан моего сердца: фото, видео, описание серий - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Сериал «Султан моего сердца» с Александрой Никифоровой выйдет 8 января». MEDIA MAG (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Первая премьера года: «Султан моего сердца»». Вечерняя Москва (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. Екатерина Саратова (2019 թ․ հունվարի 17). «Бездарный плагиат: зрители дали оценку сериалу "Султан моего сердца"». Информационно-аналитический интернет-портал РосРегистр. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  5. Дарина Куликова (2019 թ․ հունվարի 11). «Актриса сериала "Султан моего сердца" Александра Никифорова: История любви Султана Махмуда II и русской гувернантки изменила мою жизнь!». «Москва-Баку». Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել