Իմ ընկերը հրեշտակ է

ռեժիսոր Վերա Ստորոժևայի ամանորյա կատակակերգություն

Իմ ընկերը հրեշտակ է (ռուս.՝ Мой парень — ангел), ռեժիսոր Վերա Ստորոժևայի ամանորյա կատակակերգությունը։ Ռուսաստանում ֆիլմ էկրան է բարձրացել 2012 թվականի հունվարի 2-ին։ Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակ» պատմվածքի էկրանավորումն է[3]։

Իմ ընկերը հրեշտակ է
ռուս.՝ Мой парень — ангел
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2011
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎերա Ստորոժևա
Սցենարի հեղինակՆատալյա Նազարովա
ԴերակատարներԱրթուր Սմոլյանինով, Սերգեյ Պուսկեպալիս[1], Իվան Օխլոբիստին[1] և Աննա Ստարշենբաում
ԵրաժշտությունԳարի Միլլեր
Տևողություն97 րոպե
Բյուջե2 700 000 $[2]
Շահույթ2 372 984 $[2]

Սյուժե խմբագրել

Դեկտեմբերի 31։ Սաշա Նիկոլաևնան առավոտյան պատրաստվում է համալսարանի քննության։ Հանկարծ նրա շիկակարմիր կատուն դուրս է գալիս պատուհանից։ Սաշան փորձում է բռնել նրան... ընկնում է պատուհանից։ Ամեն ինչ կարող էր վատ ավարտվել, եթե նա չընկներ հրեշտակի վրա։

Ինչպես պարզվում է, հրեշտակի անունը Սերաֆիմ է։ Սկզբում Սաշան նրան խենթ է համարում, սակայն շուտով սիրահարվում է հրեշտակին։ Իսկ կարելի՞ է սիրել հրեշտակին։

Վերջում հերոսուհին պետք է որոշի` մնալ հրեշտակի հետ, թե ոչ...

Դերերում խմբագրել

  • Արթուր Սմոլյանինով` Սերաֆիմ, հրեշտակ/Սերգեյ, Սերաֆիմի կրկնակը
  • Աննա Ստարշենբաում` Սաշա Նիկոլաևա
  • Օլգա Պոպովա` Վարյա, Սաշայի ընկերուհին
  • Սերգեյ Պուսկեպալիս` Սաշայի հայրը
  • Գոշա Կուցենկո` Վոլինցև, համալսարանի պրոֆեսոր
  • Նիկիտա Եֆրեմով` Վալերա, Սաշայի ընկերը
  • Իվան Օխլոբիստին` շտապ օգնության մեքենայի վարորդ
  • Իվան Խակամադա` կինոռեժիսոր
  • Եկատերինա Վուլիչենկո` հարդարող № 5
  • Իվան Մակարևիչ` Ռոդիոն` երեկույթի կազմակերպիչ
  • Անդրեյ Լեոնով` տաքսու վարորդ
  • Ալլա Մեշերյակովա ` շնիկով տիկին
  • Քրիստիաան Բաբուշկինա` շտապ օգնության բժիշկ
  • Ռամիլ Մուբինով` դռնապան

Սաունթրեք խմբագրել

Ֆիլմի երաժշտական պրոդյուսերությունն ու սաունդթրեքի ձայնագրությունն իրականացրել է «Gary Miller Production - Malibu - USA» ստուդիան «Իմպրովիզ» կոմպոզիցիան ֆիլմում օգտագործել է «Սայր» կինոընկերության թույլտվությամբ։

Թողարկում DVD ձևաչափով խմբագրել

DVD ձևաչափով ֆիլմի թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 31-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 http://www.kinopoisk.ru/film/579484/
  3. «Произведение «Рождественский ангел»». www.livelib.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել