Իմպուլսային համակարգ, ավտոմատ կառավարման համակարգ, ուր կառավարումը իրագործվում Է ժամանակի որոշակի պահերին ծագող կարճատև (իմպուլսային) ազդանշաններով։ Կառավարման իմպուլսային բնույթը, որ ամենից հաճախ պայմանավորված Է համակարգի գործողության սկզբունքով, հարմար Է բազմանցուղի համակարգերում, երբ տարբեր անցուղիների կառավարման ազդանշանների հաջորդականությունները ցրված են ըստ ժամանակի (փուլի)։ Կապի տեխնիկայում իմպուլսային ազդանշանների օգտագործումը մեծացնում Է տեղեկությունների հաղորդման խանգարումապաշտպանությունը և բարելավում դրանց կոդավորման պայմանները։ Իմպուլսային համակարգը կազմված Է մոդուլացումն իրագործող տարրից (մոդուլյատոր) և անընդհատ ազդանշանման մասից, որը ենթարկվում Է իմպուլսների մոդուլացված հաջորդականության ազդեցությանը։ Իմպուլսայի համակարգները տարբերվում են ըստ մոդուլացման տիպի (ըստ հաճախականության, փուլի, ամպլիտուդի և այլն)։ Իմպուլսային համակարգի մաթեմատիկորեն նկարագրվում Է վերջավոր աճերով հավասարումների համակարգով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 331