Իմպերատիվ նորմա (լատին․՝ jus cogens), իրավական նորմ, հետադարձ հղման բացառում, դատարանի գտնվելու վայրի հանրային կարգ, արտահայտություն, որը կատարվում է որոշակի կատեգորիկ ձևով և ենթակա չէ փոփոխվելու իր հասցեատերերի նախաձեռնությամբ, ի տարբերություն դիսպոզիտիվ նորմերի։

Այսպես, օրինակ իմպերատիվ նորմ է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետը, որը սահմանում է, որ «համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը»[1]։

Միջազգային իրավունքում խմբագրել

Համաձայն Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածի, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին (1969 թվական) այդ նորմը «որն ընդունվում և ճանաչվում է միջազգային հանրության և պետությունների կողմից ընդհանուր առմամբ, որպես նորմ, և որից շեղումն անթույլատրելի է, և որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով» կրում է նույն բնույթը[2]։

Հրամայական, իմպերատիվ նորմերը ունեն հատուկ իրավաբանական ուժ, այսինքն անթույլատրելի է նորմայից շեղվել նույնիսկ առանձին պետությունների փոխհարաբերությունների ճանապարհով։ Նրանց հակասող պայմանագրերը կամ սովորույթները համարվում են անվավեր։

Իմպերատիվ, պարտադրողական իրավունքի նախադրյալները և իրավունքը ստեղծել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը հիմք դրեց նոր աշխարհակարգի, որոշելով դրա նպատակներն ու սկզբունքները։ Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան միջազգային պայմանագրերի մասին, առաջին անգամ հստակ ամրապնդեց իմպերատիվ նորմերի հայեցակարգը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել