Իմանենտ փիլիսոփայություն

Իմանենտ փիլիսոփայություն (լատին․՝ immanens - հատուկ է, վերաբերում է), XIX դարի վերջի փիլիսոփայական (գլխավորապես գերմանական) սույբեկտիվ իդեալիստական հոսանք։ Ներկայացուցիչներից էին Վիլհելմ Շուպպեն, Իոան Ռեմկեն, Անտոն ֆոն Լեկլերը, Ռիխարդ Շուբերտ-Զոլդեռնը։ Ըստ Իմանենտ փիլիսոփայության, ճանաչողության օբյեկտը գոյություն չունի գիտակցությունից անկախ, այն «իմանենտ» է (ներքնապես հատուկ է) «փորձին», փորձնական գիտելիքին։ Սլիպսիզմից խուսափելու համար որոշ իմանենտներ առաջադրեցին «գիտակցություն ընդհանրապես» հասկացությունը, որն իբր գոյություն ունի ուղեղից անկախ։ Իմանենտ փիլիսոփայության ներկայացուցիչները սուբյեկտիվ իդեալիզմի դիրքերից քննադատել են Իմանենտ Կանտինին, ժխտել նրա թեզը «ինքնին իրի» մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 323