Իլյա Գլազունովի պատկերասրահ
Մոսկվայի Իլյա Գլազունովի անվան պետական պատկերասրահ (ռուս.՝ Московская государственная картинная галерея Ильи Глазунова), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Սերգեևիչ Գլազունովի պատկերասրահը (Վոլխոնկա 13), որը ստեղծվել է 2004 թվականին։
Իլյա Գլազունովի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Հասցե | Վոլխոնկա փողոց |
Հիմնադրվել է | 2004 |
Կայք | glazunov-gallery.ru |
![]() | |
![]() |
Շենք
խմբագրելՏարածքը, որտեղ կառուցվել է շինությունը, պատկանել է Նարիշկինների ընտանիքին։ Նրա տոհմի վերջին ներկայացուցչի՝ գեներալ-պորուչիկի կոչում ունեցող Վասիլի Նարիշկինի մահից հետո ունեցվածքը բաժանվել է իր երկու զարմիկների միջև։ Ներկայիս թիվ 9-11 տների տարածքը տեղափոխվել է որպես Ալեքսեյ Ֆեոդորովիչ Գրիբոյեդովի բաժին, իսկ թիվ 13 տունը մնացել է Նարիշկիններին։ Ժամանակի ընթացքում, ներկայիս տունը, որը մի քանի անգամ վերակառուցվել է, գնել է իշխանուհի Մարիա Պետրովնա Օբոլենսկայան՝ 1812 թվականի պատերազմի հերոս գեներալ Դմիտրի Սերգեևիչ Դոխտուրովի այրին։ Իշխանուհու մահից հետո 1856 թվականին տանն ապրել է Դեկաբրիստական ապստամբության մասնակից Սերգեյ Պետրովիչ Տրուբեցկոյը[1]։
Պատկերասրահի հիմնական շենքի ետնամասում՝ Վոլխոնկա փողոցի 11 հասցեի 5-րդ կառույցում, հողատարածքի խորքում, կառուցվում է պատկերասրահի նոր շենք։ Բացումը նախատեսված է եղել 2013-2014 թվականներին, սակայն մի քանի անգամ հետաձգվել է։
Պատմություն
խմբագրելՊատկերասրահը բացվել է 2004 թվականի օգոստոսի 31-ին վերականգնված առանձնատան շենքում։ Ցուցահանդեսի հիմքը նկարչի հավաքածուն է, որը նա նվիրվել է ժողովրդին։
2009 թվականի հունիսին պատկերասրահը եղել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ նկարչի 79-րդ տարեդարձի օրը պատկերասրահ է այցելել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և մի քանի նկարներ դիտելու ժամանակ մեկնաբանություններ է արել պատկերված մանրամասների վերաբերյալ։ Օրինակ, «Իշխան Օլեգն ու Իգորը» (1972) կտավն ուսումնասիրելուց նա ասաց. «Սուրը կարճ է, կարծես գրչահատ դանակ ձեռքին լինի»։ Նկարիչը համաձայնել է և ասել, որ ստիպված է ավարտել նկարը[2]։
Հավաքածու
խմբագրելՊատկերասրահը գտնվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի դիմացի առանձնատանը՝ Վոլխոնկի և Վսեխսվյատսկի նրբանցքի անկյունում։ Մոտակայքում է գտնվում Քրիստոս Փրկչի տաճարի այգին։
Պատկերասրահում ներկայացված են ավելի քան 700 ստեղծագործություններ, այդ թվում՝ մոնումենտալ պատմական կտավներ («Հավերժ Ռուսաստան», «20-րդ դարի առեղծվածը», «Տաճարի ոչնչացումը Զատկի գիշերը» կտավներ), ռուսական դասական օպերաների դիմանկարային և թատերական դեկորացիաներ։ Ցուցահանդեսի մեծ մասը նվիրված է նկարչի՝ ռուս դասական գրողների ստեղծագործությունների համար նկարազարդումներին։
Հավաքածուն նաև ներառում է արվեստագետի հավաքած նյութերը՝
- Սրբապատկերների սրահ (հին Ռուսաստանի սրբապատկերների և կենցաղային իրերի հավաքածու)
- Նեոռուսական ոճի կահույքի հավաքածու (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզ)
Պատկերասրահ
խմբագրել-
Պյոտր Վասիլևիչ Բակունին
-
Յակով Յակովլևիչ Չերեմիսինով
-
Իվան Ալեքսեևիչ Խրուշչով
-
Պատկերասրահի ցուցասրահներից մեկում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Прогулки по Москве». Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2018-04-07-ին.
- ↑ Художник Илья Глазунов поправит картину после замечаний Путина.