Իժորյան բաբան (հուշահամալիր)

«Իժորյան բաբան» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Ижорский таран»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Կոլպինո քաղաքից քիչ հարավ։ Կառուցվել է 1967 թվականին Կոլպինոյի բնակիչների կողմից։ Ճարտարապետն է Յ. Վ. Կոմարովը[1]։

Picto infobox architecture.png
«Իժորյան բաբան» հուշահամալիր
Izhorsky ram with antiaircraft gun and flower-bed Front-view Winter.jpg
«Իժորյան բաբան» հուշահամալիրը
Map
Map
Կոորդինատներ59°43′31″ հս․ լ. 30°38′32″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Լենինգրադի մարզ
Կառուցվել է1967
Շինության ձևըՀուշակոթող
Կառուցել էՅ. Վ. Կոմարով
Ներկա վիճակըԿանգուն

ՆկարագրությունԽմբագրել

Երկաթբետոնե երեք ուղղաձիգ կանգնակներին ամրացված է հորիզոնական հեծան, որի սուր ծայրն ուղղված է թշնամու դիրքերին։ Հարևանությամբ տեղադրված է 85-միլիմետրանոց զենիթային հրանոթ։ Այստեղով է 1941-1944 թվականներին անցել Լենինգրադի պաշտպանության առաջնագիծը[1]։

Հուշարձանը խորհրդանշում է 1941-1944 թվականներին այստեղով անցնող պաշտպանության առաջնագիծը և հիշեցնում է քաղաքի պաշտպանների քաջության մասին։ Մոտակայքում գտնվող Յամ-Իժորա գյուղը բռնազավթելուց և գերմանացիների` Իժորա գետի մոտ հասնելուց հետո Կոլպինոն հայտնվեց անմիջապես ճակատային գծում։ Իժորայի բանվորական գումարտակը, որը բաղկացած էր աշխարհազորայիններից և զինվորներից, արեց ամեն ինչ, որ թույլ չտա թշնամուն առաջ շարժվել[1]։

Հուշարձանն իր ոճով հիշեցնում է հզոր բաբան, որով քանդում էին պատերը պաշարված հնագույն բերդերում[1]։

ՊատմությունԽմբագրել

Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել 1967 թվականի նոյեմբերի 2-ին Օկտյաբսկայա երկաթուղու 29-րդ կիլոմետրում[2]։

Ամեն տարի Հաղթանակի օրը, շրջափակումը ճեղքելու և վերացնելու օրերին հուշարձանի մոտ ծաղիկներ են տեղադրվում, այստեղ գալիս են վետերանները, որոնք հիշում են իրենց ընկերներին, տեղի են ունենում լռության րոպեներ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.