Իզաբելլա Յայլյան (հունվարի 4, 1995(1995-01-04)), հայ մարզուհի, ծանրորդ, Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ[1]։

Իզաբելլա Յայլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 4, 1995(1995-01-04) (29 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Իզաբելլա Յայլյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին, Երևան քաղաքում[2]։

2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Յայլյանը մինչև 48 կգ քաշային կարգում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 136 կգ արդյունքով։ 2010 թվականին Իզաբելլան մասնակցել է Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին և մինչև 53 կգ քաշային կարգում նվաճել արծաթե մեդալ։

2011-2012 թվականների հայ մարզիկը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Նույն թվականին նա մասնակցել է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ 168 կգ (75+93) արդյունքով զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը։

2014 և 2015 թվականների Իզաբելլա Յայլյան դարձել է Եվրոպայի 20 տարեկանների չեմպիոն, իսկ պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

2014 թվականի աշխարհի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը ներկայացրել է Հայաստանը, որտեղ մինչև 63 կգ քաշային կարգում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ 207 կգ (97 + 110) արդյունքով։ Նույն թվականին հանդես է եկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում և մինչև 58 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ։

2015 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 58 կգ քաշային կարգում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը․ նա «պոկում» վարժությունում բարձրացրել է 89 կգ, «հրումում»՝ 109 կգ։ Նույն թվականին նա իր կարիերայում երկրորդ անգամ դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն։

2015 թվականին Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունում նա հանդես եկել մինչև 58 կգ քաշային կարգում և բարձրացրել 89 կիլոգրամ «պոկում» վարժությունում, 112 կիլոգրամ՝ «հրում» վարժությունում և զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

2016 թվականի Եվրոպայի առաջնությունում նա զբաղեցրել է 10-րդ տեղը՝ բարձրացնելով ընդհանուր 190 կգ։

Աշխաբադում 2018 թվականի աշխարհի առաջնությունում հայազգի ծանրորդը մինչև 59 կգ քաշային կարգում, «պոկում» վարժությունում բարձրացնել է 95 կգ, իսկ «հրումում»՝ 115 կգ և զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

2019 թվականի Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Յայլյանը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ բարձրացնելով 207 կգ, իսկ պոկում վարժությունում գրավել է երկրորդ տեղը։

Թաիլանդի Պատտայա քաղաքում տեղի ունեցած 2019 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայազգի մարզուհին հինգ կիլոգրամով պակաս է բարձրացրել և զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

2021 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում «պոկում» վարժությունում գրավել է երկրորդ տեղը և ամփոփիչ չորրորդ տեղը՝ 195 կգ արդյունքով[3]։

Երևանում տեղի ունեցած Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը 55 կգ քաշային կարգում երկամարտի 196 կգ արդյունքով երկու վարժությունների հանրագումարով նվաճել է բրոնզե մեդալ։ Առանձին վարժություններում նա ևս երկու փոքր բրոնզե մեդալ է նվաճել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՄԱՄՈՒԼ․ամ. ««Կարող էի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարել». Իզաբելլա Յայլյան». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Athletes - YAYLYAN Izabella». International Weightlifting Federation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Armenian lifter wins snatch silver at European Championships». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր».

Արտաքին հղումներ խմբագրել