Իզաբելլա Մառեցի (գործունեության տարիները՝ մոտ 1277 - դեկտեմբերի 12, 1296), Քարրիքի կոմս Ռոբերտ Բրյուս VII-ի առաջին կինը։ Իզաբելլան մահացել է նախքան իր ամուսնու՝ որպես Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I թագադրվելը։ Նա և իր ամուսինը եղել են Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ II-ի տատն ու պապը։

Իզաբելլա Մառեցի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1277
Մահացել էդեկտեմբերի 12, 1296
ԳերեզմանPaisley Abbey
Ամուսինմոտ Ռոբերտ I
Ծնողներհայր՝ Domhnall I, Earl of Mar?, մայր՝ Helen ferch Daffyd?[1]
ԵրեխաներՄարջորի Բրյուս
Commons-logo.svg Isabella of Mar Վիքիպահեստում

Իզաբելլան եղել է Մառի կոմս Դոմնոլ I-ի (մահ․ 1297×1302) և Լիվելին Մեծի (մահ․ 1282) դուստր Էլենայի աղջիկը։ Իզաբելլայի հայրը Անանդեյլի կոմս Ռոբերտ Բրյուս V-ի (մահ․ 1295) համախոհն էր, մի մարդու, որը նկրտումներ ուներ Շոտլանդիայի գահի նկատմամբ։ Դոմնոլների ու Բրյուսների ընտանիքների միջև մտերիմ հարաբերությունների մասին վկայում են երկու ամուսնությունները։ Առաջին ամուսնությունը Իզաբելլայի ու Ռոբերտ Բրյուս V-ի թոռ, Քարրիքի կոմս Ռոբերտ Բրյուս VII-ի (մահ․ 1329) միջև էր, երկրորդը՝ Դոմնոլի որդու և հաջորդի՝ Գերթնայթի (մահ․ մոտ.1302) ու Ռոբերտ Բրյուս VII-ի քրոջ միջև[2]։

Ռոբերտ Բրյուս VII-ի ու Իզաբելլայի ամուսնությունը հավանաբար տեղի է ունեցել 1290-ական թվականներին[3]։ Այս միությունից ծնվել է միայն մեկ երեխա՝ Մարջորի անունով դուստրը (մահ․ 1316)[4] մոտավորապես 1296 թվականին[5]։

Իզաբելլայի մահից վեց տարի անց Ռոբերտ Բրյուս VII-ն ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ Էլիզաբեթ դե Բուրգի հետ (մահ․ 1327)[4]։ Ռոբերտի ու Իզաբելլայի դուստր Մարջորին ամուսնացել է Շոտլանդիայի կառավարիչ Վալտեր Ստյուարտի հետ[5], և նրանց որդին ի վերջո իշխել է Շոտլանդիայում որպես թագավոր Ռոբերտ II (մահ. 1390).[6]

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել