Իգոր Վեկիչ (սլովեն.՝ Igor Vekić, մայիսի 6, 1998(1998-05-06)[1], Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Վայլե» ակումբի և Սլովենիայի հավաքականի դարպասապահ։

Իգոր Վեկիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1998(1998-05-06)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սլովենիա
Հասակ 192 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Վեկիչը «Տրիգլավ» և «Բրավո» ակումբների սան է։ 2017 թվականի օգոստոսի 5-ին «Ռոգաշկայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի երկրորդ լիգայում[2]։ 2019 թվականին Իգորն օգնել է ակումբին անցնել էլիտա։ Օգոստոսի 9-ին «Ալյումինիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի առաջնությունում[3]։ 2021 թվականի ամռանը Վեկիչը վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա»։ Պորտուգալիայի գավաթի խաղարկության «Բոավիշտայի» դեմ խաղում Իգորը նշել է նորամուտը հիմնական կազմում: 2022 թվականի մայիսի 8-ին «Սանտա Կլարայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[4]։

2023 թվականին Վեկիչը տեղափոխվել է դանիական «Վայլե»։ Սեպտեմբերի 6-ին Դանիայի գավաթի «Սյոններյյուսկի» դեմ խաղում Իգորը նորամուտը նշեց հիմնական կազմում[5]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2015 թվականին Սլովենիայի պատանեկան հավաքականի կազմում Վեկիչը Բուլղարիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2021 թվականին Վեկիչը Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Իսպանիայի[6], Չեխիայի[7] և Իտալիայի[8] հավաքականների դեմ խաղերին։

2024 թվականի հունվարին Վեկիչը նշել է իր նորամուտը Սլովենիայի ազգային հավաքականում՝ ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/341535
  2. «Ռոգաշկա VS. Բրավո 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017-08-05. Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2021-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Բրավո VS. Ալյումինի 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-08-09. Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2021-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Բրավո VS. Պասուշ դե Ֆերեյրա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-05-08. Արխիվացված օրիգինալից 2022-04-22-ին. Վերցված է 2024-03-10-ին.
  5. «Սյոններյյուսկ VS. Վայլե 0:1» (անգլերեն). soccerway.com. 2023-09-06. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2024-03-10-ին.
  6. «Սլովենիա (մինչև 21) VS. Իսպանիա (մինչև 21) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-10-15-ին. Վերցված է 2021-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Սլովենիա (մինչև 21) VS. Չեխիա (մինչև 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-03-27. Արխիվացված է օրիգինալից 2021-10-11-ին. Վերցված է 2021-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Իտալիա (մինչև 21) VS. Սլովենիա (մինչև 21) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021-03-30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին. Վերցված է 2021-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Gruden, Toni (21 January 2024). «Kek v Vekiću dobil tretjega vratarja za Euro 2024» (սլովեներեն). RTV Slovenija. Վերցված է 2 July 2024-ին.