Իգոր Բլատով (ռուս.՝ И́горь Анато́льевич Бла́тов, օգոստոսի 18, 1946(1946-08-18) - փետրվարի 24, 2019(2019-02-24)[1]), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Թուրքմենստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան (2006-2011)։

Իգոր Բլատով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1946(1946-08-18)
Վախճանի օր փետրվարի 24, 2019(2019-02-24) (72 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից։

  • 1972-1978 և 1983-1987 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան քարտուղար։
  • 1994-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1996-2000 թվականներին՝ Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2000-2006 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության (դեպարտամենտի) տնօրենի տեղակալ։
  • 2006 թվականի հունվարի 16-ից-2011 թվականի մայիսի 5-ը՝ Թուրքմենստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։ Հավատարմագիրը հանձնվել է 2006 թվականի ապրիլի 11-ին։

2011 թվականի մայիսից անցել է կենսաթոշակի։

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։.

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի դեկտեմբերի 10)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հուլիսի 18)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2011 թվականի հունվարի 17)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել