Գունդարս Իգնատս (լատիշ․՝ Gundars Ignats, ապրիլի 6, 1981(1981-04-06), Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր։

Գունդարս Իգնատս
Gundars Ignats
Ծնվել էապրիլի 6, 1981(1981-04-06) (43 տարեկան)
ԾննդավայրՎալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Լատվիա

Ծնվել է Վալմիերա քաղաքում 1981 թվականին։ 2005 թվականից տպագրվում է լատվիական պարբերականներում։ 2007 թվականին Լատվիայի «Դիենա» ամենամեծ օրաթերթի կազմակերպած «Պատմվածքների տրամվայ» մրցույթում նրա «Առանց բաճկոնի» պատմվածքն արժանացել է երկրորդ մրցանակի։ 2009 թվականին լույս է տեսել «Առանց բաճկոնի» պատմվածքների առաջին ժողովածուն և նույն տարում արժանացել է «Արձակի ընթերցումներ» փառատոնի գլխավոր մրցանակին։ Բանաստեղծ Եդվինս Ռաուպսը հեղինակին բնորոշել է որպես «հմայքով ռեալիստ»։ Նրա պատմվածքները լույս են տեսել Շվեդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Լիտվայի պարբերականներում և անթոլոգիաներում[1]։

Ապրում և աշխատում է Ռիգայում։

Գունդարս Իգնատսը հայերեն խմբագրել

  • Արժեզրկում։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 45-53։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 44։