Իբ (քաղաք)
Իբ (արաբ․՝ إب), քաղաք Եմենում, Իբ շրջանի կենտրոնը։
Բնակավայր | ||
---|---|---|
Իբ | ||
Երկիր | Եմեն | |
Համայնք | Ibb Governorate? | |
ԲԾՄ | 2000 մետր | |
Բնակչություն | ▲350 864 մարդ (2013) | |
| ||
Պատմություն
խմբագրելԱմենայն հավանականությամբ քաղաքը հիմնադրվել է Հիմյարի թագավորության արքաների կողմից, որպես առևտրական կենտրոն և դիրք՝ Արաբական ծովի ծովափից Սանաա տանող քարավանային ուղու վրա[1]։ Քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակությունը եղել է X դարում[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում՝ Մոհա քաղաքից 117 կիլոմետր հեռավորության վրա։ Այն համանուն մուհաֆազայի վարչական կենտրոնն է[2]։
Իբ քաղաքը կառուցվել է Ջաբալ Բադան լեռներում։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի կանաչ գյուղական տեղանքը։ Քաղաքը շրջապատված է լեռներով[1]։
Բնակչություն
խմբագրել2004 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 208․844 մարդ։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 331․146 մարդ[2]։
2013 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 350․864 մարդ[3]։
1994 | 2004 | 2012 | 2013 |
---|---|---|---|
103 312 | 208 844 | 331 146 | 350 864 |
Պատկերասրահ
խմբագրել-
Իբբ քաղաքը շրջապատող տեղանքը
-
Իբբ քաղաքի ժամանակակից շրջանը
-
Իբբ պատմական քաղաքի կառույցները
-
Փայտե պատուհանները Իբբ քաղաքում
-
Յեմենի տղամարդիկ Իբբ քաղաքում
-
Տղամարդ Իբբ քաղաքից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Yemen Tourism Promotion Board.Ibb». Ministry of Tourism.Yemen Tourism Promotion Board. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Йемен. Ибб». ПутешественникиРу. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին. Վերցված է 2019-01-03-ին.
- ↑ «Ibb» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Густерин П. В. Йеменская Республика и её города. М.: Международные отношения, 2006.
- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբ (քաղաք)» հոդվածին։ |