ԻԺ-59 «Սպուտնիկ»
ԻԺ-59 «Սպուտնիկ», խորհրդաային երկփողանի որսորդական հրացան։
ԻԺ-59 «Սպուտնիկ» | |
---|---|
Տեսակ | երկփողանի որսորդական հրացան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 1960-1964 թ․ |
Արտադրող | Իժևսկի մեխանիկական գործարան |
Արտադրված է | Իժևսկի գործարան |
Պատմություն
խմբագրել1950-ական թվականների կեսերին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում սկսվել են աշխատանքներ ուղղահայաց երկփողանի որսորդական հրացաններ ստեղծելու ուղղությամբ, իսկ 1959 թվականին զինագործ Անատոլի Անդրեևիչ Կլիմովի կողմից մշակվել է ԻԺ-59 մոդելը, որը սերիական արտադրությամբ թողարկվել է Իժևսկի գործարանում 1960-1964 թվականներին[1]՝ կրելով աննշան փոփոխություններ[2]։
Ընդհանուր առմամբ արտադրվել են այս մոդելի 21 218 զենք[2]։
1960-ական թվականների սկզբին ԻԺ-59 «Սպուտնիկ» զինատեսակի հիման վրա սկսվել է նոր մոդելի նախագծումը, որի թողարկումն սկսվել է 1962 թվականին՝ ԻԺ-12 անվան տակ[1]։
Նկարագրություն
խմբագրելԻԺ-59-ը խորհրդային առաջին հրացանն է, որն ունի փողերի ուղղահայաց դասավորություն[1][2][3]։
Հրացանի փողերը զոդված չեն, այլ միացված են կցորդիչների միջոցով[1]։ Փողերի ակոսներն ու փամփշտակալը քրոմապատ են, փողային ակոսների տրամագիծը 18,5 մմ է[1]։
Փողերը եզրափակվում են լցամասի կցորդիչների միացման կեռիկի վրայի լայն սեպով[1]։
Մարտական զսպանակները գլանաձև պարույրներ են[1]։
Կա ոչ ավտոմատ ապահովիչ, որը փակում է հրահանը[1]։
Հրացանակոթն ուղիղ է կամ ատրճանակային, պատրաստված հաճարենուց կամ ընկուզենուց, ետնամասում տեղադրվում է պլաստմասսայե ծոծրակալ կամ ռետինե հարվածամեղմիչ։ Փողերի կողմնային մակերեսները ծածկված են փողային պահպանակներով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ. ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.175-176
- ↑ 2,0 2,1 2,2 М. Галась. Первая ижевская вертикалка // журнал «Мастер-ружьё», № 8 (221), август 2015. стр.24-27
- ↑ Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. 2-е изд., испр. и доп. Ижевск, изд-во «Удмуртия», 1982. стр.14
Գրականություն
խմբագրել- Իզևսկի զենքեր։Հատոր 1. Իզևսկի հրացաններ /Ն. Լ. իզմետսկի, L.Ե. Միհալիով.-իզևսկ, Ուդմուրտի համալսարանի հրատարակչություն, 1995. - 247 էջ .։ Ill.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |