«Ժպտուն աչքեր», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, որը գրվել է 1894 թվականին։

Ժպտուն աչքեր
Տեսակբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1894
Հովհաննես Թումանյան(1869-1923)

Ստեղծման պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի «Ժպտուն աչքեր»[1] բանաստեղծությունը գրվել է 1894 թվականին։ Բանաստեղծությունը ընդրկված է Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»- ի, 1-ին հատորում, որը լույս է տեսել 1988 թվականին։ Բանաստեղծության տակ եղել է ինքնագիր, որը մակագրված է՝ «Հարգելի օրիորդ Երանյակ Վարդանյանցին, 1895 թ. նոյեմբերի 9, Ախալքալաք» մակագրությամբ։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Թումանյանի ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ։ Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը[2]։

Երկերի լիակատար ժողովածու
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1894
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1988

Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից[3]։

Ամփոփում խմբագրել

«Ժպտուն աչքեր» բանաստեղծության մեջ Թումանյանը բարձրացնում է մարդկային, որակական խնդիրներ։ Մարդու աչքերը հաճախ կարող են երջանկություն արտահայտել, կարծես թե ամեն ինչ լավ է, բայց ներսում՝ հոգու անդունդն անհատակ փշրված կարող է լինել։ Կարող է գերել, խաբել, տանջել մեզ, կործանել մարդուն և վերակենդանացնել, այդ պատճառով է պոետը մեզ հորդորում չհավատալ ժպտուն աչքերին, որովհետև նրանք կարող են մեզ խաբել։

Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից,

Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,

Ծըլում են սըրտի ավերակներից

Տըխուր հատակը ծածկելու համար։

Ցաված սրտով պոետն իր փորձով է կիսվում, որովհետև, երբ կարդում ենք երկը, չենք կարող պատկերացնել, թե ինչքան գանգատներ ունի հեղինակը, բայց շարունակում է ապրել ու ժպտալ։ Շատ անմեղ թվացող աչքերը (մարդիկ), կարող են միամիտ մարդկանց իրենց ծուղակը գցել։

Այս բանաստեղծությունը պոետի առավել հայտնի և սիրված գործերից է, որը անբարբառ մեր շուրթերին է դրոշմված։ Կյանքի դասերը մեզ սերտել տալով Թումանյանը ապրում է մեր մեջ և ապրեցնում է մեզ։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Հովհաննես Թումանյան - «Ժպտուն աչքեր»:Կարդում է Բաբկեն Չոբանյանը։ #follow #comment #like #comment, Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին
  2. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: «Սովետական գրող».
  3. «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanianmuseum.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.